Ինչպես արգելափակել ցանկացած կայք Windows-ի մեջ գտնվող Hosts ֆայլի միջոցով

Ամսաթիվ

Windows օպերացիոն համակարգում գոյություն ունի մի ֆայլ, որի միջոցով կարող ենք արգելափակել ցանկացած կայք: Այդ ֆայլը կոչվում է hosts.ini (.ini վերջավորությունը կարող է չցուցադրվել որոշ համակարգիչների վրա, եթե այդ համակարգչում անջատված են ֆայլերի վերջավորությունները ցուցադրելու ֆունկցիան): hosts.ini ֆայլը գտնվում է C:\Window\System32\drivers\etc թղթապանակի մեջ:

Այն սովորական տեքստային ֆայլ է, որի յուրաքանչյուր տող պարունակում է 2 դաշտ` առաջին դաշտում նշվում է այն հասցեն, որի վրա պետք է վերահասցեավորվի երկրորդ դաշտում նշված հասցեն: Ցանկացած կայք արգելափակելու համար անհրաժեշտ է բացել այդ ֆայլը ցանկացած տեքստային խմբագրիչով և վերջին տողից հետո ավելացնել համապատասխան դաշտերը: Օրինակ Youtube կայքն արգելափակելու համար անհրաժեշտ է գրել


127.0.0.1 www.youtube.com
127.0.0.1 youtube.com

Ուշադրություն դարձրեք, որ ցանկացած կայքի համար անհրաժեշտ է գրել հասցեն www-ով և առանց www-ի: 127.0.0.1 հասցեն դա Ձեր համակարգչի լոկալ հասցեն է:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
9 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

9 մեկնաբ.:

  1. Armen jan paypal vonc licqavorenq???

    ReplyDelete
  2. im mot et fayli nman menak lmhosts er

    ReplyDelete
  3. Արմեն ջան,իսկ եթե հետո ուզենանք կայքը նորից բացել? ինչ պետք ե արվի?

    ReplyDelete
  4. Armen jan isk vonc karanq verjavorutyunner@ miacnenq?:-/:-/

    ReplyDelete
  5. Մերսի Արմեն ջան, աշխատեց...

    ReplyDelete
  6. My computer-ի tools մենյուից show file type extensions

    ReplyDelete
  7. Նորից բացելու համար ավելացված դաշտերը պիտի ջնջվի

    ReplyDelete
  8. Armen jan es chem karum hayeren tarer@ kartam senc vandaknera tali tareri tex@ inch chragir qashem vor dzvi ? naxapes shnorakalutyun

    ReplyDelete
  9. armen jan chem gtnum et fayl@ inch anem?

    ReplyDelete