Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
18 տարի շարունակ Samsung-ը հեռուստացույցների շուկայում թիվ 1 ապրանքանիշն է

18 տարի շարունակ Samsung-ը հեռուստացույցների շուկայում թիվ 1 ապրանքանիշն է


2023 թվականին Samsung Electronics-ը 18-րդ անգամ դարձավ հեռուստացույցների թիվ 1 ապրանքանիշն աշխարհում։ Omdia հետազոտական ընկերության տվյալներով՝ Samsung-ի մասնաբաժինը հեռուստացույցների համաշխարհային շուկայում կազմել է 30,1%: Ընկերությունը պահպանել է արդյունաբերության առաջատարի իր դիրքը 2006 թվականից ի վեր՝ ինչպես պրեմիում մոդելների և մեծ էկրանով հեռուստացույցների, այնպես էլ իր ֆլագմանային QLED և OLED շարքի վաճառքի շնորհիվ:

2017 թվականի թողարկումից ի վեր վաճառված Samsung QLED հեռուստացույցների թիվն անցել է 40 միլիոնը ողջ աշխարհում: Միայն 2023 թվականին հաճախորդները գնել են 8,31 միլիոն QLED մոդելներ: OLED սեգմենտում Samsung-ը 2023 թվականին վաճառել է 1,01 միլիոն հեռուստացույց, որը կազմում է շուկայի 22,7%-ը։

Այս իրադարձության պատվին՝ ընկերությունը մինչև մարտի վերջ հայտարարում է մինչև 18% զեղչ ֆլագմանային շարքի Samsung հեռուստացույցների վրա, ինչպես նաև մեկնարկում է վիկտորինա, որի գլխավոր մրցանակն է Freestyle շարժական պրոյեկտորը։ 

Մասնակցելու համար անհրաժեշտ է Instagram-ում հետևել @samsung.arm էջին, հավանել մրցութային գրառումը, կիսվել դրանով ձեր story բաժնում և անցնել Samsung-ի վիկտորինան։ Հաղթողը կընտրվի պատահականության սկզբունքով։ Մրցույթը կանցկացվի մարտի 11-ից մարտի 25-ը, իսկ արդյունքները կհրապարակվեն մարտի 26-ին։
Կարդալ ավելին
Մաքուր հիացմունք. HONOR X8b սմարթֆոնի տեսություն

Մաքուր հիացմունք. HONOR X8b սմարթֆոնի տեսություն


Ժամանակ առ ժամանակ հայտնվում են սմարթֆոններ, որոնք ակնթարթորեն փոխում են տեխնոլոգիական ոլորտը։ Անպայման չէ, որ դրանք լինեն բարձր գնային սեգմենտի սմարթֆոնները, նման բան կարող է տեղի ունենալ և ավելի մատչելի գնային սեգմենտում։ HONOR X8b-ն նորույթ է, որը փոխում է պատկերացումները ոչ թանկ սմարթֆոնների մասին և սահմանում է դրանց զարգացման նոր վեկտոր։ Ինչպե՞ս է դա հաջողվել։


Դիզայն. «Ինձ անհրաժեշտ է այս սմարթֆոնը»

Ահա այսպիսին էր առաջին միտքը տուփը բացելուց անմիջապես հետո։ Նույն միտքը մեզ հետապնդում էր նաև HONOR X8b-ի փորձարկումների ողջ հետագա ժամանակահատվածում։ Եվ առաջին հերթին սա առնչվում է «կանաչ զմրուխտ» երանգով առաջարկվող տարբերակին։

Կաշվի նմանակման նորաձևությունը վաղուց է սմարթֆոնների շուկա մուտք գործել։ Սակայն նախկինում ոչ թանկ մոդելներում նմանակումը ենթադրում էր «կաշվե» ֆակտուրայով պլաստիկի կիրառում։ Հեռվից այդ ամենը քիչ թե շատ լավ տեսք ուներ, սակայն մոտիկից՝ ոչ այնքան։ Չենք խոսում նույնիսկ շոշափական զգացողությունների մասին, որոնք թույլ էին տալիս առանց սխալվելու ճանաչել էժանագին պլաստիկը։


Սակայն HONOR X8b-ը բոլորովին այլ բան է առաջարկում։ Դրա ծածկույթը ջերմ է և շոշափելիս ոչնչով չի տարբերվում մշակված կաշվից։ Որպես արդյունք՝ նման սմարթֆոնը հաճելի է պահել ձեռքում կամ պարզապես հպվել դրան։ Բացի այդ, կաշվին բնորոշ տեքստուրան համալրվել է ծակոտկեն և դրոշմված նախշերով, որոնք ստեղծում են գրավիչ երկրաչափական պատկեր։

Դրա շնորհիվ HONOR-ի սմարթֆոնը մի քանի անգամ ավելի թանկ տեսք ունի, քան այն արժե իրականում։ Սակայն հարցը միայն գրավիչ դիզայնը չէ, այլև օգտագործման հարմարավետությունը։ X8b-ն կարելի է շոշափել որքան ասես, չէ՞ որ դրա մակերեսին մատնահետքեր չեն մնում և սմարթֆոնը մշտապես նոր տեսք ունի։

HONOR X8b-ի կանաչ երանգավորումը եզակի ու անսովոր առաջարկ է։ Առկա են նաև դասական սև ու արծաթագույն երանգները։ Դրանք աչքի են ընկնում ստանդարտ փայլատ ծածկույթով, որը նույնպես կայուն է կեղտոտվելու տեսանկյունից, սակայն շոշափելիս ու արտաքնապես փոքր-ինչ զիջում է զմրուխտյա HONOR X8b-ին։


Ի հավելումն այս ամենին, սմարթֆոնն ունի նաև տափակ կողեզրեր, մի զույգ բարձրախոս, USB Type-C միակցում, SIM-քարտերի համար նախատեսված բնիկ, սնուցման կոճակ՝ մատնահետքի նույնակականցման հնարավորությամբ։ Սեսնորը աշխատում է վայրկենապես, սխալմունքը գործնականում բացառվում է։ Բարձրախոսը մոնոֆոնիկ է, սակայն բավական բարձր և որակյալ հնչողությամբ՝ առանց խզզոցների և թրթռոցների։

HONOR X8b-ի արտաքինն իրոք տպավորիչ է, առավել ևս, երբ խոսքը գնում է կանաչ տարբերակի մասին։ Սա այն «հագուստն» է, ըստ որի դիմավորում են, իսկ տվյալ դեպքում՝ դիմավորում են ծափողջույններով։ Սակայն, միայն դիզայնով սահմանափակվել չի լինի, չէ՞ որ HONOR X8b-ն ունի նաև բազում այլ արժանիքներ։

Էկրան․ մի կում թարմ օդ

Ոլորտը երկար ժամանակ էր ձգտում սրան և վերջապես հասավ։ Հիշու՞մ եք, թե որն է բյուջետային և թանկ սմարթֆոնների գլխավոր ու ակնհայտ տարբերությունը։ Էկրանի ստորին հատվածի դուրս ընկած հատվածը, հաստ շրջանակը և, որպես արդյունք, դիմային հատվածի ընդհանուր անհամամասնությունը։ HONOR X8b-ը դարձավ առաջին սարքերից մեկը, որը բոլոր կողմերից ունի ֆլագմանի տեսք։ Շատ դժվար է դրա մեջ տեսնել բյուջետային սմարթֆոն, քանի որ, երբ միացնում ես դիսփլեյը, էլ ավելի ես համոզվում, որ քո առջև թոփ մակարդակի հեռախոսներից մեկն է։


Էկրանի շրջանակն անհավանականորեն բարակ է և զուրկ անհամամասնություններից ու դուրս ցցվող մասերից։ AMOLED-մատրիցը կատարելապես ինտեգրված է հարթության մեջ և զբաղեցնում է HONOR X8b-ի դիմային վահանակի գրեթե ամբողջ մակերեսը։


Դրա շնորհիվ սմարթֆոնը, ունենալով խոշոր 6,7 դյույմանոց էկրան, չի ընկալվում չափազանց մեծ։ Մատրիցի որակը արժանի է ամենաբարձր գովեստների։ Այն առանձնանում է 2412*1080 պիքսել կետայնությամբ և հարյուրտոկոսանոց DCI-P3 ծածկույթով, 2000 նիտ պիկային պայծառությամբ, ինչպես նաև լայնաիմպուլսային մոդուլացիայի 3240 Հց հաճախականությամբ, ինչը երաշխավորում է շողացման էֆեկտի բացակայությունը և նվազեցնում է աչքերի ծանրաբեռնվածությունը, այսինքն՝ այս էկրանը բացարձակապես անվտանգ է տեսողության համար։ Արժե նշել նաև, որ պատկերի փոփոխման 90 Հց հաճախականությունը նպաստում է դրա սահունությանը։

Չբավարարվելով այս ամենով՝ արտադրողը նաև հագեցրել է սմարթֆոնը տեսողության պաշտպանության էլ ավելի առաջադիմական տեխնոլոգիաներով։ Դրանք ներառում են կապույտ լույսի վնասակար ազդեցության նվազեցումը ապարատային միջոցներով, աշխատանքի կազմակերպումը ցիրկադային ռիթմերին համահունչ և էլեկտրոնային գրքի ռեժիմ անցնելու հնարավորությունը։

Դիսփլեյն ու կորպուսի ձևավորումը ստեղծում են HONOR X8b-ի «վաու-էֆեկտը»։ Սմարթֆոնից բաժանվել չես ուզում, իսկ էկրանը ստիպում է անդադար նայել ու նայել։ Իդեալական համադրություն մի սմարթֆոնի համար, որը ձգտում է կատարելության։


Հստակություն․ 108 մեգապիքսել յուրաքանչյուր օրվա համար

Դուք սովո՞ր եք, որ լավ տեսախցիկները տեղադրվում են միայն թոփ մակարդակի հեռախոսներում։ HONOR X8b-ն այստեղ ևս կոտրում է կարծրատիպերը։ Հիմնական՝ 108 Մպ տվայնությամբ ցուցիչը լավ է աշխատում ոչ միայն կատարյալ պայմաններում, այլև՝ մթնշաղի պայմաններում։

Լուսանկարները առավելագույնս դետալիզացված են, հստակ գունարտացոլմամբ և գիշերային պայմաններում նկարահանման անթերի որակով։ Եթե փորձարարությամբ զբաղվելու ցանկություն ունեք, փորձեք գործարկել մակրոտեսախցիկը և լայնանկյուն ցուցիչը՝ պատկերի խորության ներկառուցված սենսորով։

Սմարթֆոնների համար անսովոր լուծումների թվում է սելֆիի ժամանակ լրացուցիչ լուսավորություն ապահովող առանձին լուսադիոդը։ Լուսանկարի բարձր որակին նպաստում է նաև հենց ինքը՝ 50 Մպ տվայնությամբ առջևի տեսախցիկը։ Դիմանկարների սիրահարները անպայման կգնահատեն այս լուծումը, ինչպես նաև դիմային տեսախցիկով լուսանկարելու ժամանակ մինչև 90 աստիճան անկյունով տեսադաշտ ընտրելու հնարավորությունը (որպես ընտրություն հասանելի է 0,8x՝ խմբային սելֆիների համար, կամ 1х՝ ինքներդ ձեզ նկարահանելու համար)։ Այսպիսի լուծումներ ներկայիս պահին հասանելի են ավելի բարձր գնային սեգմենտի սմարթֆոններում, ինչպիսին են օրինակ HONOR 90-ը կամ Magic5 Pro-ն։ Սակայն այս ֆունկցիան հասանելի է նաև HONOR X8b-ում։


Հիշողություն՝ որքան ուզես

Սարքավորումների բնութագրերի հետ ամեն բան կարգին է, հիշողության տեսանկյունից ոչինչ չեն խնայել։ Օպերատիվ հիշողությունը 8 Գբ է, ինչն առավել քան բավարար է նույնիսկ ամենաբարձրակարգ սմարթֆոնի համար։ Սակայն, եթե ինչ-որ անհավանական պայմաններում համակարգը ավելի մեծ ծավալի հիշողության կարիք ունենա, ապա այն կարող է օգտագործել հիմնական հիշողության ևս 8 Գբ և այս ամենը HONOR RAM Turbo տեխնոլոգիայի շնորհիվ։ Արդյունքում ստանում ենք ընդհանուր 16 Գբ հիշողություն, որը թույլ է տալիս ֆոնային ռեժիմում պահել գրեթե բոլոր հավելվածները։

Վաճառքում հասանելի կլինեն 128 և 256 Գբ ներկառուցված հիշողությամբ տարբերակներ։ Մենք խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել ավելի բարձր 256Գբ մոդիֆիկացիային։ Առաջին հերթին 256 Գբ էական պաշար է ապագայի համար։ Երկրորդ՝ հեռախոսը չունի հիշողության քարտի սլոթ, ինչը նշանակում է, որ հետագայում հնարավոր է բախվել ծավալի անբավարարության տհաճ խնդրին։ Երրորդ՝ երկու մոդելների գնային տարբերությունը մեծ չէ:

Որպես պրոցեսոր կիրառված է ութ միջուկից բաղկացած Snapdragon 680-ը՝ Adreno 610 գրաֆիկայով։ Չիպը չի հավակնում առաջատարներին բնորոշ հզորությանը։ Եվ այնուամենայնիվ, այն բավարար է թե՛ ինտեֆեյսի սահունությունն ապահովելու, թե՛ խաղալու, թե՛ լուսանկարների ու տեսանյութերի հետ աշխատելու համար։ Պրոցեսորի արժանիքների շարքին կարելի է դասել նաև դրա «համեստ ախորժակը» և քիչ տաքանալու հատկությունը։ Նույնիսկ ծանրաբեռնված աշխատանքի դեպքում չիպը չի նվազեցնում աճախականությունները, այլ փոխարենը աշխատում է առավելագույն մակարդակի վրա։


HONOR X8b-ն սարքավորված է 4500 մԱժ տարողությամբ կուտակիչ մարտկոցով։ Հաշվի առնելով, որ պրոցեսորը պահանջկոտ չէ, այն բավարար է երկու օր տևողությամբ ինքնավար աշխատանք ապահովելու համար։ Միգուցե այս դեպքում անհրաժեշտ կլինի հաջորդ օրը երեկոյան միացնել էներգախնայման ռեժիմը։ Սակայն, ընդհանուր առմամբ երկօրյա աշխատանքը լիովին իրատեսական ցուցանիշ է այս սմարթֆոնի համար։


35 Վտ հզորությամբ սնուցման բլոկը թույլ է տալիս մոտավորապես կես ժամվա ընթացքում լիցքավորել HONOR X8b-ն 50%-ով։ Ամբողջական լիցքավորման համար կպահանջվի մեկ ժամից մի փոքր ավելին։


***

HONOR X8b-ն իրոք ապշեցնող սմարթֆոն է։ Այն թանկ չէ, բայց օգտագործելիս դրա մասին դու չես հիշի։ Արագ աշխատող, չափազանց գեղեցիկ, ֆլագմանի մակարդակի հիանալի դիսփլեյով։ HONOR-ը հերթական անգամ արել է անհնարինը և թողարկել մի սմարթֆոն, որը կարող է մարտահրավեր նետել ավելի թանկ մրցակիցներին։


Սմարթֆոնը հասանելի է HONOR-ի Ucom, Team Telecom, Vega, Zigzag, VLV centerEldorado, Vesta ընկերությունների վաճառասրահներում երեք գրավիչ երանգներով՝ ազնվական կանաչ, տիտանային արծաթագույն, կեսգիշերային սև։ Գարնանային տոների կապակցությամբ, մինչև ապրիլի 7-ը HONORX8b 8/128 Գբ տարբերակի հատուկ գինը 89 900 ՀՀ դրամ է, իսկ HONORX8b 8/256 Գբ տարբերակի հատուկ գինը՝ 99 900 ՀՀ դրամ։

Կարդալ ավելին
Samsung-ը ներկայացնում է արհեստական բանականությամբ Galaxy S24 սմարթֆոնները Հայաստանում

Samsung-ը ներկայացնում է արհեստական բանականությամբ Galaxy S24 սմարթֆոնները Հայաստանում


Samsung ընկերությունը Երևանում ներկայացրել է տարվա ամենասպասված նորույթը՝ Galaxy S24 սմարթֆոնների շարքը՝ Galaxy S24 Ultra, Galaxy S24+ և Galaxy S24: Չորս օր շարունակ ընկերությունը անցկացրեց չորս առանձին միջոցառում՝ ցուցադրելով արհեստական բանականությամբ աշխատող սարքավորումների գործառույթների կիրառումը կյանքի տարբեր ոլորտներում՝ բիզնեսից մինչև հոբբի և ճամփորդություն։ 

Samsung Galaxy AI-ը՝ քո ապրելակերպի մի մաս 
Փետրվարի 8-ին, ժամը 14:00-ին Daphny ռեստորանում հայտնի ոճաբան Գայա Գևորգյանը խոսեց նորաձևության նոր միտումների մասին և կիսվեց իր անձնական ոճի գաղտնիքներով։ Միջոցառման հյուրերն էին հայ ֆեշն և լայֆսթայլ բլոգերները։ Ինտերակտիվ վարպետության դասի ընթացքում հյուրերը ծանոթացան նոր Galaxy S24 սմարթֆոններին և արհեստական բանականության նոր գործառույթների օգտագործման հնարավորություններին, ինչպես նորաձևության թրենդներին հետևելու, այնպես էլ առօրյա կյանքում կիրառելու համար։ Հյուրերը փորձարկեցին Circle to Search (Շրջանագծեք որոնելու համար) ֆունկցիան, որը թույլ է տալիս նշել և միանգամից որոնել առարկան: Բավական է այն մատով կամ S գրչով շրջանագծել էկրանի վրա, և սմարթֆոնը ցույց կտա բազում ինֆորմացիա՝ սկսած ապրանքի նկարագրությունից մինչև այն խանութները, որտեղից կարելի է այն գնել։ Սա հնարավորինս հեշտացնում է թրենդային նոր իրեր գտնելը և ամենօրյա լուքեր հավաքելը: 




Samsung Galaxy AI-ը բիզնեսում 
Փետրվարի 9-ին, ժամը 16:00-ին The Alexander Luxury Collection հյուրանոցում տեղի ունեցավ հայ գործարարների համար միջոցառում։ Բիզնեսում արհեստական ինտելեկտի կիրառման և դերի վերաբերյալ քննարկմանը մասնակցեցին DevSoft Armenia ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Գրիգորյանը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) դասախոս և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու ստարտափների հիմնադիր Հրանտ Դավթյանը և Rearrange փոդքասթի հեղինակ Նարեկ Ամիրխանյանը։ Քննարկման շրջանակներում ներկայացվեցին Galaxy S24 նոր մոդելները՝ հատուկ շեշտադրությամբ գործարար լսարանին օգտակար AI գործառույթների վրա։ Արհեստական բանականության շնորհիվ սմարթֆոնը վերածվում է անձնական օգնականի, ինչը շատ ավելի հեշտացնում է օգտատիրոջ կյանքը և ազատ դարձնում զբաղված աշխատանքային գրաֆիկը։ Անմիջապես գտնելը այն, ինչ անհրաժեշտ է, օտարերկրյա գործընկերոջ հետ բիզնեսի շուրջ քննարկում անցկացնելը՝ առանց լեզվական խոչընդոտի, հաղորդագրության տոնայնությունը փոխելը կամ ոչ այնքան լավ լուսանկարը խմբագրելը հեշտ է Galaxy S24 սմարթֆոնների հետ։ 




Samsung Galaxy AI-ը` քո ճամփորդական ընկերը 
Փետրվարի 10-ին, ժամը 14:00-ին Dreamy Geghard-ում հայ թրեվլ բլոգերները հրավիրված էին Samsung Galaxy S24 սմարթֆոնների ինտերակտիվ շնորհանդեսին։ Հատուկ ուշադրություն է դարձվել ճամփորդության համար օգտակար նոր ֆունկցիաներին: Միջոցառման խոսնակը սիրված բլոգեր Թերեզա Գրիգորյանն էր, ով հյուրերի հետ կիսվեց ճամփորդության վերաբերյալ իր լայֆհեքերով և խորհուրդներով։ Հյուրերը նույնպես փորձեցին սմարթֆոնի նոր AI ֆունկցիաները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեսախցիկների հնարավորություններին։ Մասնակիցները փորձարկեցին նոր մոդելները բնության գրկում և համոզվեցին, որ սմարթֆոնների արհեստական ինտելեկտը թույլ է տալիս բարձրորակ նկարներ ստանալ նույնիսկ ցածր լույսի ներքո, իսկ AI խոշորացումը պահպանում է լուսանկարների հստակությունը նույնիսկ մեծ հեռավորությունների վրա: 





Samsung Galaxy AI-ը՝ քո խոհարարական ընկերը 
Փետրվարի 11-ին, ժամը 13:00-ին հայտնի խոհարար և ինֆլուենսեր Շաղիկ Տեր-Վարդանյանի «Շաղիկ» ռեստորանում տեղի ունեցավ խոհարարական վարպետության դաս՝ ոգեշնչված արհեստական ինտելեկտով։ Միջոցառմանը հյուրերը ծանոթացան ոչ միայն խոհարարական թրենդներին, այլ նաև տարբեր ուտեստների պատրաստման լայֆհեքերի մասին։ Վարպետության դասի ընթացքում Samsung-ը ներկայացրեց նոր սմարթֆոնների AI-ի առանձնահատկությունները և լուսանկարներ ու տեսանյութեր անելու ֆունկցիաները, որոնք կօգնեն բլոգերներին ստանալ եզակի, բարձրորակ կոնտենտ։ Բացի այդ, Galaxy S24 սերիայի սմարթֆոնները ունեն ջրից և փոշուց IP68 ստանդարտի պաշտպանություն, ինչը հատկապես անհրաժեշտ է խոհանոցում տեսանյութեր ձայնագրելիս։ Եվ Generative Edit (Խելացի Խմբագրիչ) ֆունկցիայի շնորհիվ՝ օգտատերերը կարող են հեշտությամբ ջնջել, տեղափոխել կամ ավելացնել օբյեկտներ լուսանկարում, ինչպես նաև փոխել ֆոնը՝ օգտագործելով հատուկ գործիքներ՝ սրճարանների և ռեստորանների ճաշատեսակների լուսանկարներն ավելի էսթետիկ և ախորժելի դարձնելու համար: 



Բոլոր միջոցառումներն անցան յուրօրինակ մթնոլորտում, որոնք հատուկ ստեղծված էին յուրաքանչյուր լսարանի համար և ընդգծեցին Galaxy AI-ի հնարավորությունները, որոնք առկա են նոր Samsung Galaxy S24 սմարթֆոններում: Մասնակիցները կարողացան հարցեր տալ, շփվել փորձագետների և գործընկերների հետ ոչ պաշտոնական միջավայրում, ինչպես նաև ստանալ օգտակար լայֆհեքեր կյանքի տարբեր ոլորտներում AI-ով սմարթֆոններ օգտագործելու վերաբերյալ: 
Կարդալ ավելին
Google-ն անվանափոխել է Bard նեյրոցանցը, թողարկել է Gemini անվճար և վճարովի ծառայություններ, ինչպես նաև Gemini բջջային հավելված

Google-ն անվանափոխել է Bard նեյրոցանցը, թողարկել է Gemini անվճար և վճարովի ծառայություններ, ինչպես նաև Gemini բջջային հավելված

Google ընկերությունն անվանափոխել է Bard նեյրոցանցը: Այսուհետ bard.google.com կայքը վերահասցեավորվելու է gemini.google.com նեյրոցանցի վրա: Այս նեյրոցանցի անվճար տարբերակն աշխատում է Gemini Pro 1.0 նեյրոցանցի հիման վրա և աշխատում է ինչպես տեքստերի, այնպես էլ նկարների հետ: Նեյրոցանցը կարող է նաև տեքստից գեներացնել նկարներ:

Google-ը նաև թողարկել է Gemini Advanced վճարովի նեյրոցանցը (ամսական 20$), որն աշխատում է Google-ի ամենահզոր և ամենաֆունկցիոնալ Gemini Ultra 1.0 նեյրոցանցի հիման վրա: 

Google-ը Անդրոիդ համակարգի համար թողարկել է նաև Gemini բջջային հավելվածը, որի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ օգտատերը կարող է Google Assistant-ը փոխարինել Gemini-ով: Այսինքն Gemini-ն հնարավոր է բացել սմարթֆոնն անջատելու ֆիզիկական կոճակով, կամ Google Assistant-ը կանչելու մնացած տարբերակներով (օրինակ «Ok, Google» հրամանով): Բջջային տարբերակն ընդունում է տեքստային և ձայնային հրամաններ, ինչպես նաև կարողանում է անալիզ անել վերբեռնված լուսանկարները: Հետագայում այն կկարողանա նաև կառավարել սմարթ տունը և կատարել Google Assistant-ի մնացած ֆունկցիաները:

iOS համակարգում նույնպես հայտնվել է Gemini նեյրոցանցը, սակայն  այն չունի առանձին հավելված: Նեյրոցանցից հնարավոր է օգտել Google-ի հավելվածի միջոցով: Հավելվածներն առայժմ հասանելի են միայն ԱՄՆ-ի տարածաշրջանի համար են, սակայն մոտակա շաբաթներում հասանելի կլինեն նաև մնացած երկրների համար:

Կարդալ ավելին
Այս հարթակով կարող եք է ձեռք բերել առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ

Այս հարթակով կարող եք է ձեռք բերել առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ

2024 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել նոր չափորոշիչներով, նոր՝ առանձնահատուկ առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ։ Նմանօրինակ համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք աճուրդին ընդառաջ կարող են մասնակցել քվեարկությանը և դրա արդյունքներով ձևավորել այն համարանիշների ցանկը, որոնք քվեարկության արդյունքներով կդրվեն առաջին աճուրդին։ Քվեարկությունը սկսվելու է փետրվարի 2-ից և տևելու է 10 օր։ 


Auction.mia.gov.am հարթակի օգնությամբ դուք կարող եք ձեռք բերել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է ընտրել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մուտք բաժինը։ Այնուհետև մուտք գործելով բաժին՝ ներքևի հատվածում սեղմում եք գրանցվել։ Գրանցվելու համար պարտադիր պետք է լրացնեք ձեր անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային հասցեն, փաստաթղթի համարանիշ՝ Հանրային ծառայության (փոխարինող) կամ հարկ վճարողի հաշվառման համարանիշը, ձեր իսկ որոշած գաղտնաբառը։ Եվս մեկ անգամ կրկնեք այն,ապա սեղմեք գրանցվել։ Գրանցումը հաջողությամբ ավարտին հասցնելու համար ձեր իսկ կողմից նշված էլեկտրոնային հասցեին կստանաք էլ. փոստի հաստատման նամակ, որտեղ գրանցումը ակտիվացնելու համար պետք է սեղմեք ակտիվացնել կոճակը։ 

Համակարգ հաջողությամբ մուտք գործելուց լրացրեք համապատասխան տվյալները, այն է՝ 

1.Փաստաթղթի համարանիշ՝ հանրային ծառայության (փոխարինող) կամ հարկ վճարողի հաշվառման համարանիշ 

2.Հեռախոսահամար, որին կուղարկվի հաստատման կոդ 

3.Գաղտնաբառ 

Այնուհետև սեղմել մուտք կոճակը։ 

Մուտք գործելուց հետո քվեարկությանը մասնակցելու համար սեղմում եք մենյուի «Քվեարկություն» ներդիրին, այնուհետև լրացնում եք տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը և սեղմում «Քվեարկել» կոճակը։ 

Քվեարկությունն անց է կացվում։ 


Յուրանքանչյուր տրանսպորտային միջոցի հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշի քվեարկությանը օգտատերը կարող է մասնակցել մեկ անգամ։ Օգտատիրոջ կողմից նախընտրելի համարանիշին քվեարկելու դեպքում օգտատերը կմեծացնի սպասվելիք աճուրդում համարանիշի ընտրության հավանականությունը, ինչպես նաև կստանա աճուրդի կայացման օրվա մասին հրապարակային ծանուցում էլ. փոստի միջոցով։ 


Քվեարկությունը կատարվում է աճուրդի կայացման մասին հայտարարությունից հետո՝ աճուրդիանցկացման մասին հրապարակային ծանուցումը կատարվելու օրվանից առաջ 10 օրվա ընթացքում։ 

Աճուրդին մասնակցելու համար մենյուի «Վճարում» բաժնում, լոտի ընտրությունից հետո, աճուրդիանցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված ժամկետում անհրաժեշտ է կատարել կանխավճարի վճարում՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: 


Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշ երի հատկացման էլեկտրոնային առաջին աճուրդը կանցկացվի Հայ աստանիՀանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թ. փետրվարի 1 ի թիվ 1-Ն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա մեջ, իսկ յուրաքանչյուր հաջորդ աճուրդն անց է կացվում 30 օրվա ընթացքում՝ հաշված նախորդ աճուրդի ավարտի օրվա հաջորդ օրվանից։ 


Համարանիշի աճուրդին մասնակցելու համար մուտք գործեք մենյուի «Ձեր աճուրդները» բաժին և համապատասխան ժամկետներում ներկայացրեք ձեր գնային հայտը։ 

Կայքի մյուս ազատ համարանիշների որոնում բաժնում դուք կարող եք տեղեկանալ տրանսպորտային միջոցների ազատ հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների մասին։ Սեղմելով կատարել կոճակը՝ կարող եք տեղեկանալ՝ արդյո՞ք առկա է ձեր նախընտրած համարանիշը, թե՝ ոչ։ 

Կայքի գլխավոր էջում կարող եք ծանոթանալ նաև առկա համարանիշներին։ Իսկ ապագա սպասվելիք աճուրդներ բաժնում կարող եք ծանոթանալ կայանալիք աճուրդներին։

Նշենք, որ զուգահեռ գործում է նաև plate.roadpolice.am հարթակը, որտեղ կարող եք որոնել ավտոմեքենայի համարանիշը և տեղեկանալ դրա գնի ու առկայության մասին

Կարդալ ավելին
Եվրամիության պահանջով Apple-ը iOS-ում կատարել է մի շարք փոփոխություններ (հավելվածներ ոչ միայն App Store-ից և այլն)

Եվրամիության պահանջով Apple-ը iOS-ում կատարել է մի շարք փոփոխություններ (հավելվածներ ոչ միայն App Store-ից և այլն)

Եվրամիությունը պարտավորեցրել է Apple-ին թույլ տալ iOS համակարգում հավելվածներ տեղադրել ոչ միայն App Store-ից, այլև ալտերնատիվ օնլայն հարթակներից, որոնց մոդերացիա կանցնեն Apple-ի կողմից: Փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտնելու մարտ ամսից (iOS 17.4-ից սկսած), ինչի մասին Apple-ը պաշտոնապես հաստատել է իր կայքում

Եվրամիության որոշման պատճառն այն է, որ Apple-ը միջնորդավճարներ է գանձում թե հավելվածներ գնելիս, թե դրանցում տրանզակցիաներ (հավելվածի մեջ գնումներ) կատարելիս: Apple-ը նաև տարեկան բաժանորդավճար է պահանջում App Store-ում հավելված տեղադրելու համար (թե՛ վճարովի, թե՛ անվճար): Այսպիսով Եվրամիությունը պահանջել է իր անդամ երկրների տարածքներում վերացնել մենաշնորհը և թույլ տալ ծրագրեր մշակողներին իրենց հավելվածները տեղադրել այլ հարթակներում և օգտատերերին թույլ տալ հավելվածներում տրանզակցիաներ կատարել ալտերնատիվ մեթոդներով:

Թվում է, թե Եվրամիության հետ խնդիրը կարգավորման փուլում է, սակայն Apple-ը մտածել է նոր միջնորդավճար, որը կոչվում է Core Technology Fee (իր թվային ծառայություններից օգտվելու դիմաց): Եվրամիության տարածքում հավելվածներ մշակողները պետք է տարվա մեջ 1 միլիոնից ավել ցանկացած հաջորդ ներբեռնման համար Apple-ին վճարեն 0.5 եվրո (անկախ նրանից հավելվածը App Store-ում է, թե ալտերնատիվ հարթակում): Այս միջնորդավճարը բնականաբար բուռն քննարկման առիթ է դարձել: Այս միջնորդավճարի դեմ է խոսել նաև Spotify-ի ղեկավարությունը


Ստացվում է, որ հայտնի անվճար հավելվածների հեղինակները ահռելի գումարներ են տալու Apple-ին զուտ ներբեռնումների համար: Բացի այդ, եթե նույնիսկ հավելվածն առաջարկում է գնումների ալտերնատիվ միջոց, սակայն տեղադրված է App Store-ում, միևնույն է պետք է Apple-ին վճարի հավելվածի վաճառքից 17%  միջնորդավճար: Apple-ը նաև նոև միջնորդավճարները հաշվելու հաշվիչ է տեղադրել իր կայքում, որտեղ օրինակ կարող ենք տեսնել, որ 2 միլիոն ներբեռնում ունեցող անվճար հավելվածի հեղինակը պետք է ամսական Apple-ին վճարի 45.290 ԱՄՆ դոլար:


Ինչ վերաբերվում է Epic Games-ին, ապա չի բացառվում, որ Եվրամիության տարածքում iOS-ի համար կհայտնվի Epic Games Store, որտեղից հնարավոր կլինի նաև ներբեռնել Fortnite խաղը: Հիշեցնեմ, որ Apple-ի և Epic Gamesի միջև վաղուց կոնֆլիկտ կա խաղի մեջ կատարված տրանզակցիաների միջնորդավճարների պատճառով, ինչի հետևանքով Epic Games-ը iOS-ում անհասանելի էր դարձրել Fortnite խաղը:

Apple-ի նոր փոփոխությունները կազդեն նաև ամպային խաղային ծառայությունների վրա. App Store-ում կթուլատրվի տեղադրել GeForce Now, Xbox Cloud և այլ նմանատիպ ծառայություններ: Այս փոփոխությունը վերաբերում է ոչ միայն Եվրամիության երկրներին:


Եվրամիության տարածքում Apple-ը նաև թույլ է տալու իր սարքերի NFC մոդուլներն օգտագործել ոչ միայն Apple Pay-ով վճարումներ կատարելու համար (օրինակ բանկային հավելվածները և թվային դրամապանակները):

Եվս մեկ փոփոխություն վերաբերում է ինտերնետ դիտարկիչներին: Apple-ը Եվրամիության տարածքում թուլատրելու է նմանատիպ հավելվածներին սեփական WebKit գրադարանի փոխարեն օգտագործել այլ գրադարաններ: Օրինակ Chrome-ը կարող է օգտագործել նույն Blink գրադարանները, ինչ այլ սարքերի վրա: Սակայն ևս մեկ անգամ նշեմ, որ սա վերաբերում է Եվրամիության անդամ երկրներին: Firefox-ից արդեն հասցրել են բողոքել այս առիթով, քանի որ այս դեպքում նրանք պետք է միաժամանակ երկու ծրագիր ունենան, որոնք տարբեր երկրներում աշխատում են տարբեր գրադարաններով:

Դիտարիչների մասով ևս մեկ փոփոխություն կա: Safari դիտարկիչն առաջին անգամ բացելու դեպքում Apple-ը առաջարկելու է ընտրել համակարգի լռելյայն դիտարկիչը (default browser): Նախկինում դիտարկչի ընտրությունը թաքնված էր միայն iOS-ի կարգավորումներում:

Կարդալ ավելին
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչություն կայքում բաց տեղադրված են Ուսամա բեն Լադենի համակարգչի ֆայլերը

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչություն կայքում բաց տեղադրված են Ուսամա բեն Լադենի համակարգչի ֆայլերը


2011 թվականին ԱՄՆ-ի հատուկ ուժայինները Ուսամա բեն Լադենին սպանելուց հետո առգրավվել են նրա համակարգիչը և այնտեղ գտնվող ֆայլերը տեղադրել Կենտրոնական հետախուզական վարչություն պաշտոնական կայքում (բացառությամբ որոշ գաղտնի և ոչ ցենզուրային ֆայլերի):

Ընդհանուր առմամբ կայքում տեղադրված են մոտ կես միլիոն ֆայլեր, որոնց մեջ կան 18.000 փաստաթղթեր, 79.000 աուդիո և ֆոտո ֆայլեր, ավելի քան 10.0000 վիդեո ֆայլեր: 

Զավեշտալին այն է, որ այլ ֆայլերի մեջ կան Final Fantasy VII խաղի կրկնօրինակը, բազմաթիվ մուլտֆիլմեր, ֆիլմեր (Resident Evil) և անիմեներ: Ֆայլերի մեջ կան նաև DS խաղային կոնսոլի էմուլյատորի .sav ֆորմատով խաղեր (New Super Mario Bros. և Animal Crossing: Wild World):

Ուսամա բեն Լադենի համակարգչի ֆայլերի մեջ կան նաև Tom & Jerry մուլտֆիլմի 140 սերիաներ, որոնք մնացած ոչ լիցենզիոն ֆայլերի հետ կարող եք անվճար ներբեռնել անմիջապես ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչություն կայքից: Նշեմ նաև, որ կայքում կան ֆիլտրեր, որոնցով հնարավոր է տեսնել օրինակ միայն վիդեոները կամ նկարները:

Կարդալ ավելին
Օրվա լավագույն զեղչերը

Օրվա լավագույն զեղչերը


Նկարում պատկերված այսօրվա զեղչերի հղումներն են՝

1. ASUS - Vivobook 16" Laptop 

2. Logitech - Design Collection Limited Edition 

3. Logitech K750 Wireless Keyboard

4. VTech KidiZoom Smartwatch DX2

Կարդալ ավելին
Ստեղծված է զարմացնելու համար։ HONOR X9b սմարթֆոնի նկարագրություն

Ստեղծված է զարմացնելու համար։ HONOR X9b սմարթֆոնի նկարագրություն

 

HONOR ընկերությունը թողարկել է նոր X9b սմարթֆոնը։ Չնայած մատչելի գնին, նորույթը առանձնանում է մի շարք հետաքրքիր բնութագրերով։ Օրինակ, այն ստացել է ավելի ամուր կառուցվածք, ինչի շնորհիվ դարձել է անհավանականորեն դիմացկուն ընկնելու դեպքում։ Ստորև բերվածը նոր HONOR X9b-ի այն լավագույն որակների ցանկն է, որոնք առնանձնացնում են նորույթը մրցակիցների շարքից։ 

Պրեմիում կարգի արտաքին 
Արտադրողը որոշակի շքեղություն է հաղորդել միջին գնային սեգմենտի սմարթֆոնին։ Եվ իրո՛ք, HONOR X9b ակնհայտորեն ավելի թանկ տեսք ունի, քան դրա իրական արժեքն է։ Սա առանձնակի նկատելի է նարնջագույն տարբերակում։ Այն ստացել է հատուկ ծածկույթ, որը թե՛ արտաքնապես, թե՛ շոշափելիս՝ կաշի է հիշեցնում, ինչը ավելի թանկ ու շքեղ տեսք է տալիս։ Տարբերանշանի ու տեսախցիկների բլոկի շրջանակի ձևավորումը ոսկեգույն է, ինչը համահունչ է հետևի վահանակի հետ և կրկին շքեղության շեշտեր է հաղորդում։ 


Եթե գերադասում եք դասական լուծումներ, ապա հասանելի են նաև կանաչ ու սև տարբերակները։ Դրանք ևս պրակտիկ են, քանի որ արտաքին ծածկույթը փայլատ է և չի կեղտոտվում։ Ընդ որում ոսկեգույն շեշտադրումներով սև տարբերակը իր շքեղությամբ ձգտում է հետ չմնալ նարնջագույնից։


Պաշտպանվածություն 
HONOR X9b-ն իր տեսակով եզակի սմարթֆոն է, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում պաշտպանվածությանը։ Նորույթը առանձնանում է HONOR Ultra-Bounce եռամակարդակ պաշտպանությամբ, որը կանխում է տարատեսակ հետքերի առաջացումը կոշտ մակերևույթների հետ բախումների արդյունքում։

Հատուկ կառուցվածքը պաշտպանում է նաև դիսփլեյը, շրջանակը և հեռախոսի ներքին բաղադրիչ տարրերը։ HONOR-ը օգտագործել է նոր մեղմիչ նյութ և ուժեղացված ապակի, որոնք դիմակայում են քերծվածքներին և ճաքերին։

Անհավանական դիսփլեյ 
HONOR X9b-ը սարքավորված է ֆլագմանի մակարդակի մատրիցով։ Դա բարձր տվայնությամբ (1200*2652) 6,78- դյույմանոց AMOLED-էկրանն է, որը առանձնանում է մինչև 120 Հց դինամիկ հաճախականությամբ և 1200 նիթ առավելագույն պայծառությամբ։ Այսպիսի էկրանը հիանալի ընթերցվում է նույնիսկ արևի ուղիղ ճառագայթների տակ, իսկ դրա պատկերը միշտ մնում է վառ, կոնտրաստային և սահուն։ 


Ինժեներները չեն մոռացել նաև անվտանգության մասին։ HONOR X9b-ն կարող է հպարտանալ տեսողության պաշտպանության բազմամակարդակ համակարգով։ Այստեղ կիրառված է բարձր հաճախականության լայնիմպուլսային մոդուլացիա, որը չի հանգեցնում աչքերի ծանրաբեռնվածությանը։ Բացի այդ, էկրանի լուսավորությունը հարմարվում է շրջակա պայմաններին, իսկ գիշերային ժամերին համակարգը նվազեցնում է կապույտ լույսի քանակությունը, որպեսզի չխանգարի քնից առաջ մելատոնինի արտադրությանը։ 

Մեկ լիցքավորումով՝ երեք օր 
Չնայած բարակ պրոֆիլին՝ HONOR X9b-ն համալրված է 5800 մԱժ տարողունակությամբ մարտկոցով։ Գերխիտ կառուցվածքով մարտկոցը աչքի է ընկնում երկարակեցությամբ և ինքնավարության բարձր մակարդակով։ Մեկ ամբողջական լիցքավորումը բավարար է երեք օր աշխատելու կամ 12 ժամ անընդհատ առցանց խաղալու համար։


Արտադրողականություն 
HONOR X9b-ի հիմքում ընկած է հզոր Snapdragon 6 Gen 1 պրոցեսորը՝ 12 Գբ օպերատիվ հիշողությամբ (ավագ մոդելի դեպքում) և 256 Գբ կուտակիչով։ Եթե ինչ-ինչ պատճառներով օպերատիվ հիշողությունը բավարար չեղավ, համակարգը կարող է տրամադրել ևս 8 ԳԲ։ Արդյունքում ստանում ենք 20ԳԲ ՕՀՍ։ Այն ապահովում է հեռախոսի վրա երբևէ բացված գրեթե յուրաքանչյուր հավելվածի վայրկենական հասանելիությունը։


Ձեզ լուսանկարիչ պատկերացրեք
Սմարթֆոնը սարքավորված է չորս տեսախցիկով՝ 16 Մպ սելֆիի համար, 2 Մպ սուպերմակրո լուսանկարների համար, 5 Մպ լայնաֆորմատ և 100 Մպ հիմնական։ Ընդ որում հիմնական սենսորը թույլ է տալիս լուսանկարների վրա մեծացնել նույնիսկ ամենահեռավոր օբյեկտները։

Գին և մատչելիություն
Մեր շուկայում սմարթֆոնը ներկայացված է երեք գույնով՝ արևածագի նարնջագույն, զմրուխտե կանաչ և կեսգիշերային սև։ Որպես ընտրություն հասանելի կլինի երկու համալրում՝

 • 8 Գբ օպերատիվ և 256 Գբ ներկառուցված հիշողությամբ, որի արժեքն է 129 900 դ., սակայն տվյալ պահին առկա է անակնկալ առաջարկ՝ տարեվերջյան ակցիայի շրջանակներում սմարթֆոնը կառաջարկվի բացառիկ ՝ 109 900 դ. գնով

• 12 Գբ օպերատիվ և 256 Գբ ներկառուցված հիշողությամբ՝ 139 900 դ. արժեքով։ Այս իրապես վառ և հիշվող սմարթֆոնը հարցրեք պաշտոնական գործընկերների վաճառասրահներում՝ TeamTelecom, Vega, ZigZag, VLV, Eldorado, Vesta:
Կարդալ ավելին
Հայաստանում տեղի ունեցավ FC24 Samsung OLED առաջնությունը, որի հաղթողը ստացավ Samsung OLED հեռուստացույցը նվեր

Հայաստանում տեղի ունեցավ FC24 Samsung OLED առաջնությունը, որի հաղթողը ստացավ Samsung OLED հեռուստացույցը նվեր

 

Դեկտեմբերի 10-ից 16-ը Հայաստանում Samsung ընկերության հետ համագործակցությամբ տեղի ունեցավ FC24 ֆուտբոլային խաղի առաջնությունը: Մրցաշարն անց էր կացվում Երևանի Cyber Arena գեյմ զոնում, որտեղ հավաքվել էին Հայաստանի լավագույն ֆուտբոլային գեյմերները՝ որոշելու ուժեղագույններին:



Samsung OLED հեռուստացույցները, որոնցով անցկացվում էր առաջնությունը, արժանացան մրցաշարի մասնակիցների բարձր գնահատականին: Նշեմ, որ առաջնության հաղթողը նվեր ստացավ Samsung OLED 55S90C հեռուստացույց: Այս հեռուստացույցները, բացի գույնի գերազանց վերարտադրման և էկրանի 144 Հց հաճախականությունից, Dolby Atmos R ձայնի շնորհիվ՝ հնարավորություն է տալիս կիբեր սպորտի սիրահարներին ընկղմվել խաղի մեջ: Samsung OLED հեռուստացույցների HDMI 2.1-ով աշխատող ցանկացած 4 մուտքերին կարելի է միաժամանակ միացնել մի քանի խաղային սարքեր



Samsung OLED խաղային տեխնոլոգիաների առանձնահատկություններից խաղացողները հատկապես առանձնացրին հպումների ակնթարթային արձագանքը (Low Input Latency), պատկերի բարձրակարգ սահունությունը (FreeSync Premium Pro)՝ առանց ուշացումների կամ ընդմիջումների, ինչը հնարավորություն է տալիս արագ արձագանքել խաղադաշտում տեղի ունեցող իրադարձություններին. խաղային վահանակ (Game Bar), որով կարելի է փոխել կարգավորումները մի քանի հպումով:

Առաջնության հաղթողը՝ Պետրոս Աֆաջանյանը, արժանացավ գլխավոր մրցանակի՝ Samsung OLED S90C հեռուստացույցի։

Պետրոսը մեզ հետ զրույցում նշեց, որ թեև ուներ շատ հզոր հակառակորդներ, իրեն հաջողվեց հաղթել։ Ըստ նրա՝ Samsung OLED S90C հեռուստացույցով խաղն ավելի իրական էր, և գունային էֆեկտներն՝ ավելի տպավորիչ: 







Կարդալ ավելին