Ֆեյսբուքի նոր ցուցակները և Subscribe կոճակը


Մի շաբաթ առաջ նշվել էր, որ ֆեյսբուքը փորձարկում է նոր ընկերների ցուցակներ, որը նման է լինելու Google+ ցանցի օղակներին: Եվ ահա, ֆեյսբուքն արդեն գործարկում է այդ նոր ծառայությունը: Սակայն այստեղ կա մի տարբերություն. Facebook-ում որոշ ցուցակներ ստեղծվում են ավտոմատ: Facebook-ը ձեր փոխարեն խմբավորում է ընկերներին՝ ըստ ձեր պրոֆիլում լրացված աշխատանքի վայրի, ուսումնական հաստատության, ընտանիքի անդամների և քաղաքի մասին տվյալների: Օրինակ, եթե Ձեր պրոֆիլում նշել եք, որ սովորում եք Հայաստանի Պետական Համալսարանում, ապա ֆեյսբուքը կստեղծի ցուցակ և այդ ցուցակում կավելացնի այն ընկերներին, ովքեր նույնպես իրենց պրոֆիլի տվյալներում նշել են Հայաստանի Պետական Համալսարան:

Նոր ցուցակները ոչ միայն խմբավորում են մարդկանց, այլ նաև ծառայում են այլ նպատակների համար: Եկեք տեսնենք, թե ինչեր կարելի է անել այդ ցուցակների միջոցով:
Ովքեր ծանոթ են Google+ ցանցին, ապա տեղյակ կլինեն, որ այնտեղ կարելի է գրել որևէ գրառում և նշել այն օղակը, որի անդամները կարող են տեսնել այդ գրառումը: Ֆեյսբուքի ցուցակները նույնպես ունեն այդ ֆունկցիան: Կարող եք գրել օրինակ դպրոցի մասին որևէ գրառում և նշել այն ցուցակը, որտեղ խմբավորված են ձեր դպրոցի ընկերները:

Ցուցակների միջոցով կարող եք կառավարել նաև Ձեր նորությունների հոսքում հայտնվող տվյալները: Օրինակ կարող եք սեղմել Ընտանիք ցուցակի վրա և հոսքում տեսնել միայն այն մարդկանց նորությունները ու գրառումները, ովքեր կան այդ ցուցակի մեջ: Ֆեյսբուքն ավտոմատ ստեղծում է 2 ցուցակ՝ Acquaintances և Close Friends: Այս դեպքում առաջին ցուցակի մեջ հայտնված ընկերների մասին նորությունները դուք կտեսնեք ավելի հազվադեպ, քան երկրորդ ցուցակի դեպքում:

Facebook-ը ներկայացրել է նաև Subscribe ֆունկցիան, որի միջոցով օգտատերերը կարող են ստանալ այլ օգտատերերի թարմացումները, եթե նույնիսկ նրանք ընկերներ չեն: Սեղմելով «Subscribe» կոճակը, որը տեղակայված է օգտատերերի էջում, հնարավոր կլինի ստանալ նրանց հրապարակային գրառումները, նկարները և այլ նյութեր: Այսինքն կտեսնեն այն գրառումները, որոնք Դուք թույլ կտաք: Այս ֆունկցիան նման է Twitter-ում կամ Google+ ցանցում որևէ մեկին հետևելուն:

Վերջում ներկայացնեմ մի հետաքրքիր փաստ: Ես պատահաբար նկատեցի, որ իմ կամքից անկախ հետևում եմ Մարկ Ցուկերբերգին: Պարզվում է Subscribe կոճակի հայտնվելու հետ միաժամանակ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետևողների թիվը միանգամից հասավ 5 միլիոնի և շարունակում է մեծ արագությամբ աճել: Դե իհարկե այդ մարդիկ իրենց կամքով չեն հետևել Ցուկերբերգի պրոֆիլին: Բանը կայանում է նրանում, որ Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջի բոլոր հավանողներին ավտոմատ կերպով դարձրել է իր անձնական պրոֆիլի հետևողներ:
yes el zarmaca vor hetevum em Markin. Arden amen inch parz e)
ReplyDeleteChi linum facebookum anuns poxem,,vonc karam poxem?
ReplyDeletechi linum facebookum anuns poxel
ReplyDelete