Նշվեց «Նաիրի» առագաստանավի տարեդարձը
Ամսաթիվ
Երեք տարի առաջ «HSBC» բանկի և «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի համատեղ ջանքերով կառուցվել է «Նաիրի» միջնադարյան առագաստանավի կրկնօրինակը: Առաջին անգամ առագաստանավը նավարկել է 2008թ. օգոստոսի 23-ին: Առագաստանավը նախատեսված է առավելագույնը 15 անձի համար: Երեկ լրացավ առագաստանավի երրորդ տարեդարձը, որին մասնակցում էին «HSBC» բանկի անձնակազմը և «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ներկայացուցիչները: Տարեդարձը նշվեց շատ հաճելի մթնոլորտում: Տարեդարձին հրավիրված էին նաև բլոգերներ Արման Սուլեյմանյանը (Radiovan.am) և Արթուր Պապյանը (Ditord.com): Տարեդարձի առթիվ «Նաիրի» առագաստանավը հերթական անգամ դուրս եկավ նավարկության և Սևանա լճի վրա կատարեց մի քանի շրջապտույտ: Հարկ է նշել այն սերն ու եռանդը, որը HSBC բանկի անձնակազմը գործում է ամեն տարի՝ առագաստանավին նորից կյանք ու շքեղ տեսք տալու համար: