Google+ ցանցում արդեն կան ստուգված պրոֆիլներ


Կեղծ պրոֆիլներից խուսափելու համար Google+ սոցիալական ցանցում ավելացվել է ստուգված պրոֆիլների գաղափարը: Այսուհետև հայտնի մարդկանց պրոֆիլներում ավելացվելու է verified name արտահայտությունը: Սա նշանակում է, որ տվյալ պրոֆիլը ստուգված է Գուգլի անձնակազմի կողմից և պատկանում է տվյալ մարդուն: Առայժմ այդքան շատ չեն այդպիսի պրոֆիլները, բայց ապագայում նախատեսվում է ներառել ավելի շատ մարդկանց: