Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Դավիթ Ավագյանը
Կարդալ ավելին
Թողարկվեց Office Online ծրագրային փաթեթը Google Chrome-ի համար

Թողարկվեց Office Online ծրագրային փաթեթը Google Chrome-ի համար



Microsoft ընկերությունը Chrome Web Store-ում տեղադրել է Office Online փաթեթը, որը հնարավոր է տեղադրել Google Chrome-ի վրա և մի քլիքով բացել Office-ի օնլայն տարբերակը: Ֆունկցիոնալ առումով Google Chrome-ի վրա տեղադրվող այս ծրագիրն իրենից ներկայացնում է հասարակ հղում դեպի Office Online-ի համապատասխան ծրագրի կայք: Տվյալ պահին հասանելի են Word Online, Excel Online, OneNote Online և PowerPoint Online ծրագրերը: Փաթեթն ամբողջական դարձնելու համար կարող եք տեղադրել նաև OnDrive ամպային ու Outlook.com փոստային ծառայությունների հավելվածները:


Բացի Chrome Web Store-ում Office Online փաթեթի տեղադրումից, Microsoft-ը կատարել է մի շարք թարմացումներ այդ ծրագրերում: Օրինակ OneNote Online ծրագրում ավելացել է տպելու հնարավորություն, իսկ PowerPoint Onlin-ում հայտնվել է թարմացված տեքստային խմբագրիչ:


Հիշեցնեմ, որ Chrome Web Store-ից կարող եք ներբեռնել և Google Chrome-ի վրա տեղադրել նաև Armblog.net-ի ծրագիրը:

Կարդալ ավելին
Windows XP-ից հրաժարվելու 8 պատճառ

Windows XP-ից հրաժարվելու 8 պատճառ



Հեռավոր 2001 թվականին Microsoft-ը թողարկեց Windows XP օպերացիոն համակարգը, որը դեռևս տեղադրված է աշխարհի բազմաթիվ համակարգիչների վրա և հանդիսանում է ամենահաջողված օպերացիոն համակարգերից մեկը: Սակայն ժամանակի ընթացքում այն հնացել է և հաշվի առնելով նաև այն փաստը, որ վերջերս դադարեցվել է դրա սպասարկումը, խորհուրդ է տրվում տեղադրել ավելի նոր օպերացիոն համակարգեր: Այսպիսով եկեք տեսնենք, թե ինչու պետք է հրաժարվել այս օպերացիոն համակարգից:

1. XP-ն այլևս չի սպասարկվում:
Վերջերս դադարեցվեց այս օպերացիոն համակարգի սպասարկումն ու թարմացումների տրամադրումը: Դա նշանակում է, որ այս համակարգը բաց է վիրուսների և այլ վնասակար ծրագրերի համար: Այսինքն Microsoft-ը այլևս չի փակելու հետագայում հայտնաբերված խոցելի կոմպոնենտները: Սա նաև մեծ վտանք է ներկայացնում բանկոմատների համար, քանի որ աշխարհի բանկոմատների մեծամասնության վրա դեռևս տեղադրված է Windows XP:

2.Լիարժեք օգտվել սարքերի հնարավորություններից:
Windows XP-ն ստեղծվել է այն ժամանակ, երբ համակարգիչներն իրենց տեխնիկական պարամետրերով նույնիսկ զիջում էին ժամանակակից սմարթֆոններին: Microsoft-ի կայքում տեղադրված են Windows XP օպերացիոն համակարգի համար պահանջվող ապարատային պահանջները: Փաստորեն անհրաժեշտ է ընդամենը 233 Մհց պրոցեսոր, 64 մեգաբայթ օպերատիվ հիշողություն և 1.5 Գբ ազատ ծավալ: XP-ն պարզապես չի կարող օգտվել ժամանակակից սարքերի հնարավորություններից, քանի որ այն նախատեսված է հին համակարգիչների համար:

3.Համատեղելիության խնդիրներ:
Այժմ արդեն համակարգչային խաղերի մեծ մասը չեն աշխատում Windows XP օպերացիոն համակարգի վրա, քանի որ դրա վրա հնարավոր չի տեղադրել DirectX 10 կամ ավելի բարձր: Ժամանակի ընթացքում այս խնդիրը ավելի է խորանալու: Բացի այդ, բազմաթիվ ծրագրեր և դրայվերներ այլևս չեն աշխատում Windows XP-ի վրա: Իսկ օրինակ Windows 7-ում հնարավորություն կա հին ծրագրերը աշխատացնել Windows XP միջավայրում:

4. Հին դիզայն:
Windows XP-ն հնացել է նաև արտաքնապես: XP համակարգը նախատեսված է հին համակարգիչների համար, իսկ գեղեցիկ անիմացիաներն ու դիզայնի այլ էֆեկտները այն ժամանակ շատ ռեսուրսներ էին պահանջում: Բացի այդ, այժմ ինտերնետ կայքերն ու ծրագրերի արտաքին ինտերֆեյսները բոլորովին չեն համապատասխանում Windows XP-ի դիզայնին:

5. XP-ի համար չկա ծրագրերի խանութ:
XP-ի օգտատերերը զրկված են իրենց օպերացիոն համակարգի համար նախատեսված ծրագրերի խանութից և դրանք հեշտ թարմացնելու հնարավորությունից: Մասնավորապես այդպիսի խանութներ կան Windows 8, OS X Ubuntu համակարգերում և ժամանակակից բոլոր բջջային օպերացիոն համակարգերում: :

6. Անհարմար ու դանդաղ որոնման համակարգ:
Windows-ի ավելի նոր տարբերակներում առկա է որոնման ավելի արագ ու հարմար համակարգ: Օրինակ Windows 8-ում ցանկացած վայրում կարելի է բացել որոնման համակարգը և մի քանի վայրկյանում գտնել անհրաժեշտ ինֆորմացիան: Windows XP-ում որոնման համակարգը չափազանց դանդաղ է:

7. Սահմանափակ արագություն
Չնայած, որ XP-ն պահանջում է քիչ ռեսուրսներ, ժամանակակից համակարգիչների վրա ավելի նոր օպերացիոն համակարգերը ավելի արագ են աշխատում: Կոշտ սկավառակի վրա ֆայլերի տեղադրումը, տվյալների տեղափոխումը, արխիվային ֆայլերի բացումը և այլ գործողություններ ավելի արագ են կատարվում Windows 7-ում կամ Windows 8-ում, քան Windows XP-ում: 

8. Ամպային սինխրոնիզացիայի բացակայություն
Windows XP-ն թողարվել է այն ժամանակ, երբ ոչ մեկ դեռ չէր մտածում «ամպային» տեխնոլոգիաների մասին: Windows-ի ավելի նոր տարբերակները ներառում են OneDrive ամպային ծառայությունը: «Ամպերի» վրա ֆայլերի պահպանումը շատ հարմար է: Դա թույլ է տալիս տարբեր համակարգիչների վրա ունենալ միևնույն ֆայլերը:
Կարդալ ավելին
«ԱրմենՏել»–ն իջեցնում է Hi-Line ծառայության ինտերնետի սակագինը

«ԱրմենՏել»–ն իջեցնում է Hi-Line ծառայության ինտերնետի սակագինը


«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ինտերնետի սակագնի նվազեցման և Hi-Line ծառայության «Steam» սակագնային փաթեթում կատարված փոփոխությունների մասին։ Նորացված ցանկը համալրվել է մինչև 4Մբ/Վ թողունակությամբ և 5000 դրամ ամսական վճարով նոր «Stream 4096» սակագնային փաթեթով։ «Stream 6144», «Stream 8192» и «Stream 10240» սակագնային փաթեթների ամսական բաժանորդային վճարն իջեցվել է համապատասխանաբար մինչև 6000, 7000 և 8000դրամ։

«ԱրմենՏել» ընկերությունը մշտապես իրականացնում է խոշոր ներդրումներ ուղղված լարային ենթակառուցվածքների զարգացմանը։ Այս ներդրումներն, ինչպես նաև հաճախորդներին պարզ և հարմար լուծումներ առաջարկելու միտումը, թույլ են տալիս մեզ մնալու ոլորտի առաջատարը։ Մենք ուրախ ենք հերթական անգամ տեղեկացնել ամենապահանջված ինտերնետ հասանելիության ծառայության սակագնի իջեցման մասին»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Hi-Line ծառայության անսահմանափակ «Stream» սակագնային փաթեթին 13 ամիս ժամանակահատվածով միանալու, ինչպես նաև դեպի ավելի բարձր արագություններ անցում կատարելու դեպքում «ԱրմենՏել» ընկերությունը բաժանորդին կտրամադրի օգտագործման Wi-Fi ADSL մոդեմ։ Նոր բաժանորդներին առաջին ամիսը ծառայությունը տրամադրվում է առանց բաժանորդային վարձի։
Կարդալ ավելին
Շաբաթվա հարցումը: Pepsi, թե՞ Coca-Cola

Շաբաթվա հարցումը: Pepsi, թե՞ Coca-Cola

Այս անգամ հարցումով կպարզենք, թե ներկայացված երկու զովացուցիչ ըմպելիքներից որն են ավելի շատ նախընտրում բլոգի այցելուները: Տեղեկացնեմ, որ անցած շաբաթվա հարցման արդյունքներով հաղթող ճանաչվեց Windows 7 օպերացիոն համակարգը (Windows 7` 68.49% - 900 ձայն, Windows 8` 31.51% - 414 ձայն):

Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Աննա Մաթոսյանը
Կարդալ ավելին
Counter.am հայկական կայքերի ինտերնետային  հաշվիչը դարձավ մեկ տարեկան

Counter.am հայկական կայքերի ինտերնետային հաշվիչը դարձավ մեկ տարեկան



Արդեն մեկ տարի է ինչ գործարկվել է Counter.am կայքը, որը իրենից ներկայացնում է կայքերի ինտերնետային հաշվիչ և վիճակագրության ծառայություն։ Տվյալ պահին counter.am-ում գրանցված են ավելի քան 110 հայկական կայքեր, որոնք դասավորված են ըստ համապատասխան բաժինների։ Counter.am-ը հասանելի է երեք լեզուներով (անգլերեն, ռուսերեն և հայերեն) և ունի բավականին պարզ ինտերֆեյս։
Կայքերի վիճակագրությունն ու վերլուծությունը կարևոր մի գործընթաց է, որը հնարավորություն է տալիս թե՛ կայքի աշխատակազմին, թե՛ այցելուներին և թե՛ գովազդատուներին ստանալ հավաստի և ստույգ տեղեկատվություն իրենց հետաքրքրող կայքերի վերաբերյալ: Այս նպատակով մեկ տարի առաջ հիմնադրվեց Counter.am հայկական ռեյթինգային կայքը: Այն բազմակողմանի տվյալների համակարգ է, որը հավաքում և վերլուծում է տեղեկատվություն Ձեր կայքի այցելուների մասին և ներկայացնում ընդհանուր վարկանիշը:



Counter.am-ը իր մեջ ներառում է ոչ միայն լրատվական, այլ նաև կրթական, ֆինանսական, մշակութային, ժամանցային կայքեր, անձնական բլոգներ, կայքեր երեխաների մասին և այլն, որոնք դասակարգվում են համապատասխան բաժիններով: Կայքում մանրամասնորեն ներկայացվում է վեբ կայքերի օրական, շաբաթական և ամսեկան այցելությունների քանակը: Որակական վիճակագրության վերլուծությունը անհրաժեշտ է կայքի գործունեության համար:


Counter.am կայքի օգնությամբ կարող եք թվերով ու գրաֆիկներով վերլուծել Ձեր կայքի վիճակագրական տվյալները և իմանալ Ձեր կայքի օրական, շաբաթական կամ ամսական այցելությունների կամ էջադիտումների քանակը։ Կայքում կարող եք տեսնել նաև այցելուների ինտերնետ դիտարկիչների տարբերակները, էկրանի չափսերը, օպերացիոն համակարգերը, որոնողական համակարգերի բառերը, այցելությունների սկզբնաղբյուրները և այլ տվյալներ։ Վիճակագրական տվյալները թարմացվում են կես ժամը մեկ։ Տարբեր և գեղեցիկ հաշվիչներ, որոնք հեշտությամբ կինտեգրվեն ցանկացած դիզայնի: Գրանցումն ու մասնակցությունը անվճար է և հեշտ, քան երբևէ: Counter.am – հաշվիր հայերեն:
Կարդալ ավելին
Վարորդական քննություններին մասնակցելուց առաջ անցեք այս տեսողական թեստը

Վարորդական քննություններին մասնակցելուց առաջ անցեք այս տեսողական թեստը



Վարորդական քննություններին նախապատրասվելն այժմ դարձել է շատ հեշտ գոևծընթաց՝ ի շնորհիվ varord.am կայքի: Այս կայքը ներառում է բոլոր տեսական հարցերն ու տոմսերը, որոնք առկա են քննության ժամանակ: Կայքում կան նաև վիդեոդասեր, որոնց շնորհիվ հնարավոր է մոտավորապես մեկ շաբաթում պատրաստվել քննությանը: Սակայն այդ կայքում բացակայում են այսպես կոչված «հոգեբանական» թեստերը, որոնք իրականում իրենցից ներկայացնում են տեսողական կամ դալտոնիզմի տեսթեր: Քննության ժամանակ հիմնական հարցերից առաջ ցուցադրվում են 3 տեսողական հարցեր և դրանցից թեկուզ մեկին սխալ պատասխանելու դեպքում հիմնական քննությանը չեք կարող մասնակցել: Ցուցադրվող պատկերների մեջ պետք է գտնեք թվեր, պատկերներ, կամ պատկերված թվերի գույները:

























Կարդալ ավելին
Ինչպես պաշտպանել iOS 7 սարքերը շուտ լիցքաթափվելուց

Ինչպես պաշտպանել iOS 7 սարքերը շուտ լիցքաթափվելուց


Կարդալ ավելին
Գործարկվել է Qanon.am հայկական նոր վարկանշային համակարգը

Գործարկվել է Qanon.am հայկական նոր վարկանշային համակարգը

Գործարկվել է Qanon.am հայկական նոր վարկանշային համակարգը, որի նպատակն է մեկ հարթակի տակ հավաքել հայկական ինտերնետ միջավայրի բոլոր կայքերին և տրամադրել վերջիններիս հաճախելիության մասին ինֆորմացիա։ Համակարգի միջոցով հնարավոր կլինի համեմատել կայքերի հաճախելիությունն ըստ դասակարգումների։ Գովազդի մասնագետների համար Qanon.am-ը կարող է դառնալ շատ հարմար գործիք գովազդային հարթակներ ընտրելու համար։ Համակարգի բաժինները ստեղծվել են՝ հաշվի առնելով ինտերնետ-գովազդի մասնագետների կարծիքները։ Խորագրերն ընտրվել են ըստ կայքերի այցելուների կառուցվածքի: Օրինակ`«Sport» բաժնի կայքերի ընթերցողները տղամարդիկ են, «Entertainment / Rest / Women» և «Kids / Health» բաժիններինը՝ մեծապես կանայք, «Real Estate / Home» բաժնի այցելուները պոտենցիալ անշարժ գույք գնող կամ վաճառողներ են և այլն։ Համակարգն այս պահին տրամադրում է 28 տեսակի հաշվետվություն և դրանց տեսակները մշտապես ավելացվելու են և բարելավվելու են։



Կայքի ղեկավարները պաշտոնապես հայտարարում են, որ համակարգից կհեռացվեն բոլոր այն կայքերը, որոնք արհեստական գործիքներով կփորձեն ազդել իրենց կայքի ցուցանիշների վրա։ Դե իսկ 3 ամիս անց կսկսեն պարբերաբար տրամադրել հաշվետվություններ Հայաստանի ինտերնետի մասին: Օրինակ՝ կայքերի ընդհանուր հաճախելիության, օգտագործվող օպերացիոն համակարգերի և նրանց լեզուների մասին, օգտագործվող դիտարկիչների, բջջային հեռախոսների առավել օգտագործվող օպերացիոն համակարգերի մասին և այլ տեսակի հաշվետվություններ։

Կարդալ ավելին