Google-ը ներկայացրեց Gemini անվճար նեյրոցանցը, որը մրցակցելու է GPT-4-ի հետ
Google-ն այսօր ներկայացրեց արհեստական բանականության ոլորտում նոր հեղափոխական նեյրոցանց, որը հանդիսանում է GPT-4-ի մրցակիցը և հասանելի է անվճար: Նեյրոցանցը հասանելի է երեք տարբերակներով, որոնք աշխատում են տեքստերի, նկարների, աուդիոյի և վիդեոյի հետ:
1. Nano տարբերակը ինտերգրվել է Pixel 8 Pro սմարթֆոնների մեջ (դեկտեմբեր ամսվա Անդրոիդ թարմացման մեջ արդեն կա): Այս նեյրոցանցով են օրինակ աշխատելու Gboard-ի Smart Reply-ը (տվյալ պահին WhatsApp-ում) կամ Record հավելվածի Summarize գործառույթները:
2. Pro տարբերակն այսօրվանից հասանելի է մինչ այս գոյություն ունեցող Bard ծառայությունում: Սա թողարկման օրվանից սկսած այս ծառայության ամենախոշոր թարմացումն է:
3. Ultra տարբերակն ամենամեծ և ամենաառաջադեմ մոդելն է, որը նախատեսված է բարդ խնդիրների համար: Մոտ ապագայում այս մոդելին հասանելիություն հստանան ընտրված գործընկերները, իսկ մյուս տարվանից այն հասանելի կլինի նաև ծրագրեր մշակողների և կորպորատիվ կլիենտների համար: Մյուս տարվա սկզբում թողարկվելու է նաև Bard Advanced ծառայությունը, որն աշխատելու է Gemini Ultra-ով: Եթե հավատանք փորձարկումներին, ապա Ultra մոդելը բոլոր առումներով գերազանցում է GPT-4-ին:
Ծրագրեր մշակողների և կորպորատիվ կլիենտների համար ս.թ. դեկտեմբերի 13-ից Google AI Studio-ում (անվճար վեբ գործիք) հասանելի կլինի Gemini API-ը, որով նրանք կարող են աշխատել Gemini Pro-ի հետ: API-ը հասանելի կլինի նաև Google Cloud Vertex AI-ում: