ՕpenAI-ն թողարկել է տեքստը (նաև հայերեն) ձայնի վերածող նոր գործիքակազմ
Ամսաթիվ
OpenAI-ն թողարկել է տեքստը ձայնի վերածող իր Audio API-ն, որի միջոցով նեյրոցանցը ընտրված 6 ձայներից որևէ մեկով կարդում է ձեր տեքստը: Այստեղ հայերիս համար կարևոր նորությունն այն է, որ այս API-ն աշխատում է նաև հայերեն տեքստերի դեպքում: Վերջնական արդյունքը հնարավոր է ներբեռնել mp3 տարբերակով: Տեսանյութում կարող եք լսել, թե ինչպես է նեյրոցանցը կարդում «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Նոր գործիքակազմը կարող եք փորձել այստեղ: