Ռուսական Ozon օնլայն առևտրի հարթակը դեպի Հայաստան ապրանքներ կառաքի 7 օրում


Ռուսաստանի խոշոր ինտերնետ խանութներից մեկը՝ Ozon-ը պաշտոնապես մտել է Հայաստանի շուկա: Նշվում է, որ ապրանքները կառաքվեն 7 օրվա ընթացքում: Օգտատերերը կարող են ապրանքները ստանալ նախօրոք քարտեզի վրա ընտրած ստացման կետերում: Տվյալ պահին Երևանում հասանելի են ավելի քան 40 ստացման կետեր:

Սկզբնական շրջանում ապրանքները Omni Logistics-ի առաքիչներով և ստացման կետերով, իսկ հետագայում նախատեսվում է ունենալ սեփական լոգիստիկ ծառայությունները: Հայաստանից գնորդները կարող են պատվիրել ռուսական շուկայի գրեթե ողջ տեսականին:

Հայ սպառողները կարող են գնել Ozon-ի 196 միլիոն անուն ապրանքներ ավելի քան 20 կատեգորիայում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և խնամքի պարագաներ: