«Яндекс»-ը թողարկել է տեքստեր գեներացնող YandexGPT նեյրոցանցը և ներդրել այն «Алиса» օգնականի մեջ
Ամսաթիվ
«Яндекс» ընկերությունը ներկայացրեց YandexGPT նեյրոցանցը, որն հանդիսանում է ChatGPT-ի ալտերնատիվ տարբերակներից մեկը: «Яндекс»-ը ներդրել է նաև այս նեյրոցանցը «Алиса» օգնականի մեջ: Նոր նեյրոցանցը կարողանում է գրել ռեսյումեներ, հավաքագրել փաստեր, առաջարկել կարգախոսներ, գրել ճանապարհորդության պլաններ և այլն:
YandexGPT-ից հնարավոր է օգտվել «Яндекса» հավելվածում և դիտարկչում, ինչպես նաև «Алиса»-ով աշխատող սարքերի վրա: Նշվում է նաև, որ այս նախագիծը դեռ փորձարկման փուլում է և մի շարք թերություններ ապագայում կշտկեն: Օրինակ նեյրոցանցը չի հասկանում խոսակցության կոնտեքստը: