Photoshop-ի բետա տարբերակում ավելացել է տեքստային նկարագրությունով լուսանկարները խմբագրելու գործառույթ

Ամսաթիվ

Adobe ընկերությունը Photoshop ծրագրի բետա տարբերակում ավելացրել է Generative Fill գործիքը, որը հնարավորություն է խմբագրել լուսանկարները տեքստային նկարագրությունով (օրինակ լուսանկարի վրա ավելացնել կամ ջնջել տարբեր էլեմենտներ): Adobe -ը նշում է, որ այս նեյրոցանցը սովորել է լուսանկարներ գեներացնել միայն լիցենզավորված լուսանկարների հիման վրա և չի խախտում որևէ հեղինակային իրավունք: 

Generative Fill-ը հնարավորություն է տալիս նաև ընդլայնել լուսանկարը և լրացնել բացակայող հատվածները:

Հիշեցնեմ, որ Adobe-ը շաբաթներ առաջ ներկայացրեց Firefly գեներատիվ նեյրոցանցը, որը ներդրվելու է նաև Google Bard ծառայության մեջ: Նշեմ նաև, որ Photoshop ծրագրի համար նախկինում արդեն ստեղծվել էին տեքստային նկարագրությունով լուսանկարները խմբագրելու պլագիններ, սակայն դրանք պաշտոնական չէին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն