Leadership in Tech (LIT) Academy-ն մեկնարկում է Հայաստանում տեխնոլոգիական առաջնորդության զարգացման երկու ծրագիր

Ամսաթիվ

Leadership in Tech (LIT) Academy-ն հայտարարեց Manage People ծրագրի երկու խմբերի մեկնարկի մասին: Խմբերից մեկը նախատեսված է սկսնակ տեխնոլոգիական առաջնորդների համար, իսկ մյուսը՝ փորձառուների:

LIT-ը միտված է տեխնոլոգիական ոլորտի առաջնորդության խթանմանն ու զարգացմանը:  Ծրագրում ներգրավված են և իրենց անմիջական շարունակական աջակցությունն են ցուցաբերում ոլորտի հանրահայտ ընկերությունների մի շարք առաջատար փորձագետներ, ինչպիսիք են՝ Արտեմ Գրիգորյանը (LinkedIn), Արսեն Բաբայանը (Adobe), Հարություն Բաղդասարյանը (QLess), դոկտոր Մերի Դուրյանը (Arup)  ինչպես նաև Meta, Apple, Microsoft,  H-E-B, Salesforce,VMware, TUMO և նման այլ հաջողակ կազմակերպությունների փորձառու  ներկայացուցիչներ:


Manage People-ը ծրագիր է`  նախատեսված տեխնոլոգիական թիմերի առաջնորդների և ավագ մասնագետների համար, ովքեր ձգտում են զարգացնել իրենց կառավարման և առաջնորդության հմտությունները: 

Ծրագիրը ներառում է խմբային հանդիպումներ, նեթվորքինգ միջոցառումներ, պանելային քննարկումներ և փակ միջոցառումներ՝ առաջարկելով մասնակիցներին գիտելիքների փոխանակման եզակի փորձ: Բացի այդ, ծրագրի մասնակիցները կունենան.

  • 34 ժամյա ֆասիլիտացիոն հանդիպումներ
  • 12 ժամյա ֆասիլիտացիոն հանդիպումներ քաղաքից դուրս
  • եռամսյա անհատական հանդիպումներ մենթորների հետ
  • ամենամյա ոչ ֆոմալ հանդիպումներ քաղաքից դուրս մենթորների և փորձագետների հետ
  • հասանելիություն տեխնոլոգիական կազմակերպությունների առաջնորդների փակ համայնքին և միջոցառումներին
  • հասանելիություն բոլոր դասընթացների նյութերին 
  • LIT Academy-ի առաջնորդության զարգացման վկայական:

Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական թիմերի առաջնորդներն ու ավագ մասնագետները:

Դիմելու վերջնաժամկետը հունիսի 4-ն է:

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են դիմել հետևյալ հղմամբ:

Ծրագիրը կմեկնարկի հունիսին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն