iRecorder Անդրոիդ հավելվածը միկրոֆոնով գաղտնի ձայնագրում է խոսակցությունը և ուղարկում իր սերվերներին

Ամսաթիվ

ESET ընկերությունը  պարզել է, որ Անդրոիդի համար նախատեսված iRecorder կոչվող հավելվածը միկրոֆոնի միջոցով գաղտնի ձայնագրում է խոսակցությունը: Google ընկերությունն արդեն ջնջել է iRecorder հավելվածը  Google Play-ից: Ձայնագրումից բացի այս հավելվածը նաև սմարթֆոնի մեջ առկա մուլտիմեդիա ֆայլերն ու փաստաթղթերը ուղարկում էր իր սերվերներին: Google Play-ից ջնջելուց առաջ այս հավելվածն ուներ 50 000 ներբեռնում: Նշեմ, որ Google Play-ից ջնջելուց հետո օգտատերերը կարող են շարունակել օգտվել արդեն ներբեռնված այս հավելվածից և շարունակել խոցելի մնալ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն