Այս նեյրոցանցով հնարավոր է տեսնել լուսանկարում առկա օբյեկտն այլ անկյունից


Ստեղծվել է Zero-1-to-3 անունով նոր նեյրոցանց, որը հնարավորություն է տալիս տեսնել լուսանկարում առկա օբյեկտն այլ անկյունից: Անհրաժեշտ է ընդամենը վերբեռնել ցանկացած լուսանկար և ստեղծել գեներացնելու կոճակը:

Հնարավորություն կա ինչպես ընտրել նախօրոք ընտրված տեսախցիկի դիրքերից մեկը (օրինակ վերևից կամ ձախ կողմից), կամ ինքնուրույն կարգավորել տեսախցիկի դիրքը: Նեյրոցանցն ունի նաև մի շարք այլ կարգավորումներ, որոնք թույլ են տալիս հասնել ավելի լավ արդյունքի