«Яндекс»-ը թողարկել է տեքստային նկարագրությունից նկարներ գեներացնող սեփական անվճար նեյրոցանցը


«Яндекс» ընկերությունը թողարկել է տեքստային նկարագրությունից նկարներ գեներացնող սեփական անվճար նեյրոցանցը, որը կոչվում է «Шедеврум»: Այս նոր նեյրոցանցը հասանելի է iOS և Android համակարգերի համար թողարկված համանուն հավելվածում: «Шедеврум»-ը հասկանում է ոչ միայն անգլերեն ու ռուսերեն, այլև այլ լեզուներ (նաև հայերեն):

Նեյրոցանցը «սովորել» է 240 միլիոն լուսանկարների հիման վրա: Նշվում է, որ տվյալ պահին հեղինակները նեյրոցանցին սովորեցնում են ավելի քան 500 միլիոն օրինակներով, որպեսզի ավելի որակյալ արդյունք ստանան:

«Шедеврум» նեյրոցանցից օգտվելու համար պետք է ներբեռնել համապատասխան հավելվածը և օգտագործման հայտ ուղարկել: Իմ դեմքում հայտը հաստատեցին 24 ժամ հետո: Գեներացված նկարները հնարավոր է նաև հրապարակել Шедеврум-ի մեջ, որպեսզի մնացած օգտատերերը ևս կարողանան տեսնել դրանք և գնահատել: