«Сбер»-ը թողարկել է լուսանկարներ գեներացնող Kandinsky 2.1 անվճար նեյրոցանցը, որն հասկանում է նաև հայերեն


Ռուսական «Сбер» ընկերությունը մոտ մեկ տարի առաջ թողարկել էր Kandinsky անունով սփական նեյրոցանցը, որը նախատեսված է տեսքստաին նկարագրության հիման վրա լուսանկարներ գեներացնելու համար: Այսօր արդեն «Сбер»-ը թողարկել է այս նեյրոցանցի ավելի կատարելագործված տարբերակը:

Այս նեյրոցանցը կարողանում է ոչ միայն գեներացնել տարբեր ոճի լուսանկարներ, այլև «միաձուլել» մի քանի լուսանկարներ, փոխել դրանք տեքստային նկարագրության հիման վրա, գեներացնել տրված լուսանկարին նման լուսանկարներ, լրացնել լուսանկարում բացակայող դետալները և այլն: Նեյրոցանցը հասկանում է ավելի քան 101 լեզու, այդ թվում հայերեն:

Նոր նեյրոցանցից կարող եք փորձել պատշոնական կայքում: Նեյրոցանցը նաև հասանելի է «Салют» բջջային հավելածում, ML Space պլատֆորմում, Telegram բոթում, ինչպես նաև Sber-ի խելացի սարքերի վրա