Հայաստանում մեկնարկել է HONOR X9a և HONOR X8a սմարթֆոնների վաճառքը: Գները սկսած 99.000 ՀՀ դրամից

Ամսաթիվ

Հայաստանում մեկնարկել է HONOR X9 և HONOR X8 սմարթֆոնների ավելի մատչելի տարբերակների՝ HONOR X9a և HONOR X8a սմարթֆոնների վաճառքը: Սմարթֆոնները թե՛ արտաքնապես, թե՛ տեխնիկական բնութագրերով բավականին հետաքրքիր են ստացվել: Եկե՛ք պարզենք, թե ինչ են իրենցից ներկայացնում այս սմարթֆոնները:

Էկրան 
Երկու մոդելներն էլ թեև ունեն գրեթե նույն անկյունագծով էկրաններ, սակայն արտաքնապես ու պարամետրերով տարբերվում են: HONOR X8a սմարթֆոնն ունի 6.7” LTPS հարթ էկրան (2388*1080), իսկ HONOR X9a մոդելն ունի 6.67” AMOLED էկրան (1080*2400), որը կողքերի հատվածներում ունի կորություն (ջրվեժի նման): X9a մոդելի էկրանը թարմացվում է 120Hz հաճախականությամբ, իսկ X8a-ինը՝ 90Hz:


Արտաքին տեսք
Սմարթֆոններն արտաքին տեսքով բավականին տարբերվում են: HONOR X8a-ն ունի ավելի դասական և հարթ տեսք: Հետաքրքիր է, որ այս սմարթֆոնն իրականում ավելի բարակ է, քան X9a սմարթֆոնը, որն իր դիզայներական լուծումների շնորհիվ ավելի բարակ է թվում: HONOR X8a սմարթֆոնը ձախ կողմում ունի երկու SIM քարտի համար նախատեսված բնիկ: HONOR X8a-ի մատնահետքի սքաները գտնվում է կողքի հատվածում:


Ինչպես արդեն նշեցի, HONOR X9a սմարթֆոնն ունի «ջրվեժատիպ» կոր էկրան, ինչը բնորոշ է պրեմիում դասի սմարթֆոններին (օրինակ՝ HONOR 70-ին): HONOR X9a-ն ունի նաև բավականին բարակ շրջանակներ: Այս սմարթֆոնի ձախ հատվածում ոչ մի կոճակ կամ բնիկ չկա: SIM քարտի բնիկը տեղադրված է ներքևի հատվածում: Մատնահետքի սքաներն այս մոդելում տեղադրված է էկրանի մեջ:


Երկու սմարթֆոնն էլ հասանելի են երեք գույներով, որոնք տարբեր են՝ կախված սմարթֆոնից: Դասական սև գույնը HONOR X9a-ի դեպքում փայլուն է, իսկ X8a-ի դեպքում՝ փայլատ: Փայլուն գույնը գեղեցիկ է նայվում, սակայն սմարթֆոնի վրայի մատնահետքերը և փոշին ավելի տեսանելի են: Իմ կարծիքով՝ սա զուտ ճաշակի հարց է:

Սմարթֆոնների երկրորդ երանգն արծաթագույնն է: HONOR X9a մոդելի արծաթագույնն ունի ծիածանագույն գրադիենտ և տարբեր անկյուններից այն տարբեր երանգներ է ստանում՝ դեղին, կանաչ, մանուշակագույն և այլն: HONOR X8a-ի արծաթագույնն իսկապես արծաթագույն է, չնայած թեթև երանգներ նույնպես կարելի է նկատել:

Իսկ ինչ վերաբերում է երրորդ գույնին, ապա HONOR X9a-ի դեպքում դա կանաչն է, իսկ HONOR X8a-ի դեպքում՝ թեթև բյուրեղյա էֆեկտով և մետաքսանման մակերեսով երկնագույնը:


Տեսախցիկների բլոկ
HONOR X9a-ն տեսախցիկի մոդուլները ներկառուցված են էլեգանտ, պրեմիում տեսք ունեցող օղակի մեջ, իսկ ահա HONOR X8a-ի տեսախցիկները տեղադրված են մեծ քառակուսի բլոկի մեջ: Թեև վերջինս ավելի դասական է, սակայն HONOR X9a-ի տեսախցիկների բլոկը նրբագեղ և տարբերվող տեսք ունի:

Երկու սմարթֆոնն էլ ունեն երեք հիմնական մոդուլից բաղկացած տեսախցիկների համակարգ, որոնցից երկուսը՝ 2 MP (f/2.4) մակրո և 5 MP (f/2.2) գերլայնանկյուն/խորության մոդուլները երկու սմարթֆոններում նույնն են: Առաջին մոդուլը նախատեսված է սուպեր մակրո լուսանկարներ անելու համար (շատ մոտ հեռավորությունից), իսկ երկրորդը՝ գերլայնանկյուն համայնապատկերների համար:

Իսկ ահա տեսախցիկների հիմնական մոդուլները տարբեր են: HONOR X9a-ն ունի 64 MP(f/1.8) հիմնական մոդուլ, մինչդեռ HONOR X8a-ի դեպքում 100 MP է (f/1.9): Առաջին հայացքից տարօրինակ է, որ ավելի մատչելի HONOR X8a մոդելն ունի ավելի բարձր մեգապիքսելանոց մոդուլ, սակայն լուսանկարի որակը չի որոշվում միայն մեգապիքսելների քանակով:





Պարզ եղանակի և ուժեղ լուսավորության պայմաններում երկու սմարթֆոնն էլ հեշտությամբ լուսանկարում են բարձր որակի կադրեր գերազանց գունային վերարտադրմամբ՝ պահպանելով սպիտակի ճիշտ բալանսը և արտաբերելով բոլոր դետալները: Այնուամենայնիվ, մթնշաղին կամ քիչ լուսավորության պայմաններում HONOR X9a մոդելն անհամեմատ ավելի լավ է նկարում: Այս սմարթֆոնն ավելի լավ է արտաբերում դետալները: Տարբերությունը չնչին է, բայց այն հօգուտ HONOR X9a մոդելի է։






Սմարթֆոնների առջևի տեսախցիկը 16 MP է (f/2.45), որը տեսանկարահանում է 1080P թողունակությամբ: Այս տեսախցիկը ծառայում է նաև որպես դեմքի ճանաչման 2D սենսոր, որի միջոցով հնարավոր է ապաարգելափակել սմարթֆոնը: Սմարթֆոնների հիմնական տեսախցիկները նույնպես տեսանկարահանում են 1080P թողունակությամբ: Նշեմ, որ երկու սմարթֆոնն էլ կարողանում են միաժամանակ տեսանկարահանել երկու տեսախցիկից՝ առջևի և հիմնական։ 

Պրոցեսոր և գրաֆիկական ադապտեր 
HONOR X8a մոդելն աշխատում է MediaTek Helio G88 չիպով և Mali-G52 MC2 գրաֆիկական ադապտերով: Պրոցեսորը բաղկացած է 8 միջուկներից, որոնցից 2-ն (A75 2.0 GHz) ավելի հզոր են մնացած 6-ից (A55 1.8GHz):

HONOR X9a մոդելն ունի համեմատաբար հզոր Snapdragon 695 պրոցեսոր և Adreno 619 գրաֆիկական ադապտեր: Այստեղ նույնպես պրոցեսորը 8 միջուկանի է, որոնցից 2-ն (A78 2.2 GHz) ավելի հզոր են մնացած 6-ից (A55 1.8GHz):

Թեև երկու մոդելներում էլ պրոցեսորները չեն պատկանում թոփերի դասին, սակայն ամենօրյա աշխատանքում պրոցեսորներն իրենց առջև դրված առաջադրանքը շատ լավ անում են: Նշեմ, որ պրոցեսորի հզորության թեստավորման ժամանակ HONOR X9a-ի պրոցեսորը մոտ 2.5 անգամ ավելի շատ միավոր է հավաքում:

Օպերատիվ և ներքին հիշողություն 
Այս պարամետրերով HONOR X8a և HONOR X9a սմարթֆոնները չեն տարբերվում: Երկուսն էլ ունեն 6 GB օպերատիվ և 128 GB ներքին հիշողություն:

Մարտկոցի ծավալ և լիցքավորման արագություն 
HONOR X8a-ն ունի 4500 mAz մարտկոց, որը լարով լիցաքավորվում է 22.5w առավելագույն հզորությամբ: HONOR X9a մոդելի մարտկոցը 5100 mAz է: Այն լիցքավորվում է 40w առավելագույն հզորությամբ: Նշեմ, որ համապատասխան լիցքավորման ադապտերները տեղադրված են տուփի մեջ:

Օպերացիոն համակարգ և ծրագրեր 
Երկու մոդելներն էլ տուփից աշխատում են Magic UI 6.1 ինտերֆեյսով, որը հիմնված է Android 12-ի վրա: Սմարթֆոնների վրա աշխատում են Google-ի ծառայությունները (Play Market և այլն):

Չափսեր, կշիռ և արտաքին տեսք 
HONOR X8a սմարթֆոնը կշռում է 179 գրամ, իսկ HONOR X9a սմարթֆոնը՝ 175 գրամ: Սմարթֆոնների հաստություններն ու չափսերն են՝

HONOR X8a - 7.48 մմ, 74.5 մմ x 162.9 մմ 
HONOR X9a - 7.9 մմ, 73.9 մմ x 161.6 մմ 


Honor X7a, X8a և X9a սմարթֆոնները Հայաստանում կարող եք ձեռք բերել Ucom, Telecom ArmeniaZigZag, Vega, Vesta, VLV և Eldorado գործընկեր խանութներից: Honor X8a-ն վաճառվում է 99,900 ՀՀ դրամով, իսկ HONOR X8a մոդելը՝ 149900 ՀՀ դրամով: Բացի վերոնշյալ երկու մոդելներից, արտադրողն առաջարկում է նաև իր մատչելիությամբ աչքի ընկնող HONOR X7a սմարթֆոնը՝ ընդամենը 76900 ՀՀ դրամով։ Նշեմ, որ, պաշտոնական գործընկերներից HONOR X9a կամ HONOR X8a սմարթֆոն ձեռք բերելով, նվեր կստանաք HONOR Choice X3 lite անլար ականջակալներ։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն