Ստեղծվել է ֆրիլանս հարթակ հայ ծրագրավորողների կողմից

Աշխատանքի ընդունման համար որակավորված համապատասխան թեկնածու գտնելը յուրաքանչյուր կազմակերպության գլխավոր նպատակն է։ Մենք միշտ մտածում ենք որ այդ գործընթացը կլինի արդար և օբյեկտիվ։ Ցավոք դա միշտ չէ, որ այդպես է։ Անուղղակի բացահայտ կողմնակալությունը և խտրականությունը շարունակում են ազդել աշխատանքի ընդունման գործընթացի վրա։ Խտրականության դեմ պայքարելու, արդար գնահատականներն ամրապնդելու նպատակով ստեղծվել է hiretodo.com ֆրիլանս հարթակը, որը թույլ է տալիս աշխատանք փնտրողներին ստեղծել իրենց անանուն էջը և ստանալ նախագծերի առաջարկներ:

Ի տարբերություն նմանատիպ հայտնի Upwork, Fiver և այլն հարթակների, HireToDo-ում նույնականացում անցնելու գործընթացը ավելի հեշտ է և առկա է գրանցման երկու եղանակ՝ որպես գործատու կամ տվյալներ հավաքագրող և որպես ֆրիլանս (աշխատանք փնտրող):

Ինչպես նշեցինք աշխատանք փնտրողների կոնտակտային տվյալները գաղտնի են պահվում նույնիսկ նույնականացումն անցնելուց հետո: Այդ տվյալները ցուցադրվում են միայն այն դեպքում, երբ գործատուն տվյալները տեսնելու հարցում է ուղարկում և օգտատերն ընդունում է հարցումը:
HireToDo հարթակում առկա են գործատուների և աշխատանք փնտրողների միավորումն ապահովող մի շարք գործառույթներ, որոնցից են live chat-ը, աշխատանքի ժամանակին հետևելն ու ժամավճարով աշխատելը, կոնտակտային տվյալները բացելու և աշխատանքի հարցումներ ուղարկելը, աշխատանքային հայտարարությունների տեղադրումը և այլն:
Նշեմ, որ համակարգի առավելություններից է նաև ներդրված արհեստական բանականությունը, որը գործատուի կողմից տեղադրված աշխատանքային հայտարարության հիման վրա առաջարկում է աշխատողների, ովքեր համապատասխանում են տվյալ նախագծին:
Հարթակում գրանցվելիս աշխատանք փնտրողները կարող են նաև նշել, թե որ տարբերակով են նախընտրում աշխատել (հեռակա, կես դրույք, մի նախագծի ֆրիլանս և այլն), նաև ընտրել ակտիվ կամ պասիվ աշխատանքի որոնում, ինչը կօգնի գործատուներին ավելի հեշտ գտնել իրենց պահանջներին համապատասխան աշխատողներին:
Անանուն աշխատանքի ընդունումը վերացնում է կողմնակալության հնարավորությունը, հանգեցնելով թեկնածուների ավելի արդար գնահատմանը տվյալ աշխատանքի համար։
Աշխատանքի ընդունող մենեջերների համար կարևոր է հիշել, որ դուք փնտրում եք մշակութային հավելում, այլ ոչ թե պարզապես մշակութային համապատասխանություն. լավ թեկնածուի համար բոլորին համապատասխան չափանիշ չկա:




