Adobe-ը թողարկել է տեքստից նկարներ գեներացնող Adobe Firefly նեյրոցանցը


Adobe ընկերույունը թողարկել է նկարներ գեներացնելու Adobe Firefly նեյրոցանցը: Տվյալ պահին հասանելի են երկու գործիքներ. առաջինը տեքստային նկարագրության հիման վրա գեներացնում է նկարներ (ինչպես DALL-E կամ Midjourney նեյրոցանցերը), իսկ երկրորդը ստեղծում է ոճավորված տեքստեր:

Ի տարբերություն նմանատիպ նեյրոցանցերի, Adobe Firefly-ը «սովորել է նկարել» լիցենզավորված լուսանկարների հիման վրա: Adobe Firefly-ի առանձնահատկություններից է նաև պարզ և հարմար ինտերյֆեսը: Անհրաժեշտ է ընդամենը գրել տեքստը և նշել մի քանի պարամետրեր (ոճ, լուսավորություն, կողմերի հարաբերություն և այլն):

Սկզբնական շրջանում Firefly-ը հասանելի է վեբ տարբերակով, իսկ հետագայում այն կավելացվի Photoshop, After Effects և Premiere Pro ծրագրերում: Adobe Firefly փորձելու համար կարող եք հայտ ներկայացնել այստեղ: