Samsung-ը ներկայացրեց Galaxy S23, Galaxy S23+ և Galaxy S23 Ultra սմարթֆոնները


Samsung ընկերությունը Galaxy Unpacked 2023 միջոցառման ժամանակ պաշտոնապես ներկայացրեց սմարթֆոնները: Արտաքին տեսքի առումով S23 և S23+ մոդելները զրկվել են հետևի տեսախցիկների ուռոցիկ վահանակից, ինչի շնորհիվ նմանվել են S23 Ultra մոդելին:

S23 և S23+ սմարթֆոնների տեսախցիկների հետևի կոնֆիգուրացիան մնացել է նույնը, իսկ առջևի տեսախցիկները 10 ՄՊ-ից դարձել են 12 ՄՊ: S23 Ultra-ի դեպքում առջևի տեսախցիկը 40 ՄՊ-ից նույնպես դարձել է 12 ՄՊ: Իսկ ահա Ultra-ի հետևի հիմնական լայնանկյուն տեսախցիկը 108-ից դարձել է 200 ՄՊ (Samsung ISOCELL HP2):

Galaxy S23-ն ունի 6,1 դյույմանոց AMOLED էկրան (2340×1080, 120 Հց, HDR10+, 425 ppi, Corning Gorilla Glass Victus 2): Սմարթֆոնն աշխատում է 8 միջուկանի Qualcomm Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով: Սմարթֆոնի ներքին հիշողությունը 128/256/512 ԳԲ է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 8 ԳԲ:

Galaxy S23 սմարթֆոնի մարտկոցը 3900 մԱժ է, որը արագ տեխնոլոգիայով լիցքավորվում է 25 Վտ հզորությամբ, իսկ անլար տեխնոլոգիայով՝ 10 Վտ:

Galaxy S23-ի տեսախցիկների բլոկը բաղկացած է հետևյալ մոդուլներից՝ 50 ՄՊ հիմնական (f/1,8), 12 ՄՊ լայնանկյուն (f/2,2), 10 ՄՊ տելեֆոտո (f/2,4), 12 ՄՊ առջևի (f/2,2):

Galaxy S23+ սմարթֆոնն ունի 6,6 դյույմանոց AMOLED էկրան (2340×1080, 120 Հց, HDR10+, 393 ppi, Corning Gorilla Glass Victus 2): Սմարթֆոնն աշխատում է 8 միջուկանի Qualcomm Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով: Սմարթֆոնի ներքին հիշողությունը 256/512 ԳԲ է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 8 ԳԲ:

Galaxy S23+ սմարթֆոնի մարտկոցը 4700 մԱժ է, որը արագ տեխնոլոգիայով լիցքավորվում է 45 Վտ հզորությամբ, իսկ անլար տեխնոլոգիայով՝ 10 Վտ: Galaxy S23+ սմարթֆոնի տեսախցիկների բլոկը բաղկացած է չի տարբերվում S23-ի տեսախցիկներից:

Galaxy S23 Ultra-ն ունի 6,8 դյույմանոց AMOLED էկրան (3088×1440, 1-120 Հց, HDR10+, 500 ppi, Corning Gorilla Glass Victus 2): Սմարթֆոնն աշխատում է 8 միջուկանի Qualcomm Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով: Սմարթֆոնի ներքին հիշողությունը 256/512 ԳԲ է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 8/12 ԳԲ:

Galaxy S23 Ultra սմարթֆոնի մարտկոցը 5000 մԱժ է, որը արագ տեխնոլոգիայով լիցքավորվում է 45 Վտ հզորությամբ, իսկ անլար տեխնոլոգիայով՝ 10 Վտ:

Galaxy S23-ի տեսախցիկների բլոկը բաղկացած է հետևյալ մոդուլներից՝ 200 ՄՊ հիմնական (f/1,7), 12 ՄՊ լայնանկյուն (f/2,2), 10 ՄՊ տելեֆոտո (f/2,4), 10 ՄՊ տելեֆոտո (f/4,9), 12 ՄՊ առջևի (f/2,2):

Galaxy S23 Ultra-ն թույլ է տալիս ստանալ 100x զում՝ պահպանելով օրիգինալը որակը մինչև 30x դեպքում:

Galaxy S23 սմարթֆոնը վաճառվելու է 800 դոլարով, S23+ սմարթֆոնը՝ 1000 դոլարով, իսկ S23 Ultra-ն՝ 1200 դոլարով: