Google Pixel 6 և 7 սմարթֆոնների էքսկլյուզիվ Magic Eraser գործիքն արդեն հասանելի է այլ iOS/Android սմարթֆոններում


Google ընկերությունը մնացած սմարթֆոնների համար հասանելի է դարձրել արհեստական բանականությամբ աշխատող Magic Eraser գործիքը, որը մինչ այժմ համարվում էր Google Pixel 6 և 7 սմարթֆոնների էքսկլյուզիվ և հասանելի էր միայն այդ սմարթֆոնների համար:

Նշեմ, որ ի տարբերություն Pixel սմարթֆոնների, մնացած սմարթֆոններում Magic Eraser-ը հասանելի է լինելու միայն Google One ծառայության բաժանորդների համար: Հիշեցնեմ, որ այս ծառայության բաժանորդները նաև ստանում են հավելյալ ամպային հիշողություն՝ իրենց լուսանկարներն ու այլ տվյալներ պահպանելու համար:

Magic Eraser գործիքը լուսանկարից հեռացնում է կողմնակի օբյեկտները կամ մարդկանց: Գործիքն աշխատում է կամ ավտոմատ ռեժիմում, կամ անցանկալի օբյեկտը ձեռքով նշելով: Magic Eraser գործիքը ներդրված է Google Photos հավելվածի մեջ:

Google Photos-ում այսուհետ հնարավոր է նաև HDR էֆեկտ կիրառել ինչպես լուսանկարների, այնպես էլ վիդեոների վրա:
