Facebook-ում և Instagram-ում ավելացել է վճարովի բաժանորդագրություն, որը պրոֆիլին ավելացնում է «վերիֆիկացիայի» նշան


Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ Meta-ի ծառայություններում ավելանում է վճարովի բաժանորդագրություն, որի շնորհիվ Facebook-ի և Instagram-ի օգտատերերը կարող են ստանալ «հաստատված պրոֆիլի» կապույտ նշան: Այս բաժանորդագրությունն արդեն հասանելի է Նոր Զելանդիայի և Ավստրալիայի օգտատերերի համար: Բաժանորդագրության արժեքն է ամսական 11.99 դոլար վեբ տարբերակի դեպքում և 14.99 դոլար բջջային տարբերակում: Ապագայում բաժանորդագրության հնարավորությունը հասանելի կլինի բոլոր երկրների համար: Բաժանորդագրված օգտատերերը վերիֆիկացիա են անցնում անձնագրով: Բաժանորդագրությունն իր մեջ ներառում է նաև որոնման համակարգում, նորությունների հոսքում, մեկնաբանություններում և այլ վայրերում ավելի շատ երևալու հնարավորություն: Բաժանորդագրված օգտատերերը կարող են նաև ավելի հեշտ կապ հաստատել տեխնիկական սպասարկման բաժնի իրական աշխատակցի հետ