Համացանցում հեռարձակվում է սիթքոմ-սերիալ, որն ամբողջովին գեներացվում է նեյրոցանցերի կողմից


Twitch ծառայությունում մեկնարկել է Nothing, Forever սիթքոմ-սերիալի հեռարձակումը, որն ամբողջովին գեներացվում է նեյրոցանցերի կողմից: Սերիալի տեքստերը գրում է ChatGPT-ն, նկարները գեներացնում է DALL-E-ն, ինչպես նաև օգտագորվում են Stable Diffusion և Azure Cognitive Services ծառայությունները: Ներքևի տեսանյութում կարող եք տեսնել այս սերիալի էպիզոդներից մեկը, իսկ ամբողջ սերիալին կարող եք հետևել Twitch-ում: