JavaScript Summit 2023
Ամսաթիվ
Ներկայումս ամենահայտնի և ամենաշատ կիրառվող ծրագրավորման լեզուն՝ «JavaScript»-ը, որն ունի աշխարհում ամենամեծ համայնքը, իր շուրջն է հավաքել նաև հայ մասնագետներին։
2016 թվականին, ուղիղ 7 տարի առաջ ստեղծվեց JavaScript-ի հայկական համայնքը՝ «JavaScript Armenia»-ն։ Ներկայումս համայնքում կա գրեթե 7000 մասնագետ։
Տարեցտարի համայնքում մասնագետները հանդես էն գալիս հետաքրքիր գաղափարներով և նոր միջոցառումներով։ 2023-ը նույնպես բացառություն չէր։
Փետրվարի 18-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի կունենա «JavaScript Summit»-ը։ Այն մեկօրյա միջոցառում է, որն իր շուրջ է հավաքում «JavaScript» ծրագրավորման լեզվով հետաքրքրվողներին։ Ոլորտի փորձառու և էնտուզիաստիկ մասնագետները ձեզ հետ կկիսվեն իրենց գիտելիքներով և կոգեշնչեն իրենց փորձով։
Ելույթի վերաբերյալ մանրամասները շուտով կհրապարակվեն կազմակերպիչների կողմից։
Միջոցառումը օգտակար լինելուց բացի, կդառնա նաև զվարճալի «Adobe» միջոցառման հովանավորի նախաձեռնած ծրագրավորման մրցույթով, որի ընթացքում հնարավորություն կունենաք տեղում մրցել ձեր գիտելիքներով և հմտություններով։ Իսկ հաղթողները կստանան հատուկ մրցանակներ։
Մասնակցությունն անվճար է։ Միջոցառումը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են «JavaScript» ծրագրավորման լեզվով:
Գրանցվելու համար հետևեք հղմանը՝ https://jssummit.am/
Հետագա նորությունների համար կարող եք նաև բաժանորդագրվել «JavaScript Summit Armenia»-ի տելեգրամյան ալիքին ՝ https://t.me/jssummitam
Իդեպ, «JavaScript Armenia»-ն ունի ֆեյսբուքյան և տելեգրամյան ալիքներ, որտեղ կարող եք տեղադրել այս ծրագրավորման լեզվին վերաբերող ցանկացած հարց։ Խմբերում մասնագետները փորձում են մոտիվացնել և կիսվել իրենց գիտելիքներով խմբի բոլոր անդամների հետ։ Դու նույնպես կարող ես «JavaScript»-ի հայկական համայնքի մի մասը դառնալ։
Ֆեյսբուքյան խումբ`
Տելեգրամյան խումբ քննարկումների համար`
t.me/javascriptarmenia