Microsoft-ը ներդրել է ֆայլերն արգելափակումից հանող և hosts ֆայլը խմբագրող գործիքներ PowerToys-ի մեջ

Ամսաթիվ

Microsoft ընկերությունը թողարկել է PowerToys ծրագրի 0.64 տարբերակը, որտեղ հայտնվել են երկու նոր օգտակար գործիքներ: Առաջին գործիքը կոչվում է File Locksmith: Այս գործիքը ցուցադրում է Windows-ի պրոցեսները, որոնք տվյալ պահին օգտագործում են և արգելափակում են նշված ֆայլը: Օրինակ, եթե ցանկանում եք ջնջել որևէ ֆայլ, որը տվյալ պահին օգտագործվում է ինչ-որ պրոցեսի կողմից, ապա Windows-ը թույլ չի տալիս ջնջել այդ ֆայլը: Գործիքի օգտվելու համար բավական է նշել ֆայլը (ֆայլերը) կամ թղթապանակը և բացված ցանկում սեղմել What's using this file? կոճակը: Այնուհետև կցուցադրվեն արգելափակող պրոցեսները, որոնք կարող եք դադարեցնել անմիջապես այս գործիքում: Այս գործիքը փաստացի հանդիսանում է հայտնի Unlocker ծրագրի ալտերնատիվ տարբերակը

PowerToys-ում հայտնված մյուս օգտակար գործիքը կոչվում է Hosts File Editor: Անվանումից արդեն պարզ է, որ այն նախատեսված է Windows-ի ծրագրային hosts ֆայլը պարզ ինտերֆեյսով խմբագրելու համար: Hosts ֆայլի դերակատարության մասին կարող եք կարդալ բլոգի հին գրառումներից մեկում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն