Google Pay (Wallet) ծառայությունն արդեն հասանելի է Հայաստանում (բանկերի ցանկը)

Ամսաթիվ

Հայաստանի բանկերը օրեր առաջ Ֆեյսբուքի էջերով մի քանի գրառումներ արեցին, որոնք ակնարկում էին Գուգլի ծառայության մասին: Այն ժամանակ պարզ դարձավ, որ Google Pay (Wallet) ծառայությունը շուտով հասանելի է դառնալու նաև Հայաստանի օգտատերերի համար: Այսօրվանից արդեն Google Play-ից հնարավորություն կա ներբեռնելու Google Wallet հավելվածը: 

Որոշ բանկեր նույնպես այսօր հայտնեցին, որ իրենց քարտերը կարող եք ավելացնել Google Wallet-ում և POS տերմինալներում վճարումներ կատարել Անդրոիդ սմարթֆոններով կամ Google Wear OS համակարգով աշխատող սմարթ ժամացույցներով: Google Wallet-ով կարող եք նաև ձեր սարքերի միջոցով գումար կանխիկացնել բանկոմատներից: Google Pay-ով կարող եք նաև համապատասխան կայքերում օնլայն վճարումներ կատարել:

Չնայած Google-ի պաշտոնական կայքում դեռևս գրում է, որ Հայաստանում այս ծառայությունն անհասանելի է, այնուհանդերձ հայտնվել է մի աղյուսակ, որտեղ գրված են այն բանկերի անունները, որոնք արդեն ակտիվացրել են Google Pay-ը: Նշեմ, որ ցանկից բացակայող Ինեկո բանկը նույնպես օրեր առաջ հայտնել էր, որ շուտով իր քարտերը հնարավոր կլինի կցել Google Pay-ին:


Վերջում ներկայացնեմ այն բանկերի էջերը, որտեղ ներկայացված են Google Pay-ի մասին տվյալներ:

ACBA BANK 

AMERIA BANK

ARDSHINBANK

ARMECONOMBANK

CONVERSE BANK

EVOCOBANK

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն