Ինչու է վերջերս Yandex.ru կայքը վերահասցեավորվում dzen.ru կայքի վրա

Ամսաթիվ

Ս.թ. սեպտեմբերի 12-ին  «Яндекс» ընկերությունը ակտիվացրել է yandex.ru-ից դեպի dzen.ru վերահասցեավորման գործառույթը: Դա տեղի է ունեցել  «Дзен» և «Новости» ծառայությունների VK ընկերությանը վաճառելուց հետո: Նշեմ, որ 1997 թվակային գործող yandex.ru դոմեյնը գործարքի համաձայն մնալու է Яндекс-ին և չի փոխանցվելու VK ընկերությանը: Նշվում է, որ այս վերահասցեավորումը ժամանակավոր է:

Яндекс որոնողական համակարգի գլխավոր էջը տվյալ պահին հնարավոր է տեսնել այցելելով  ya.ru կայքը: Այս նոր էջի վրայից բացակայում են նորությունները և նախկինում առկա մնացած տվյալների մեծ մասը: Էջի վրա ցուցադրվում է որոնման դաշտը, ինչպես նաև եղանակի, խցանումների և տարադրամի փոխարժեքի մասին տվյալներ: 

Նշեմ, որ վերահասցեավորված dzen.ru կայքում որոնողական համակարգը Яндекс-ինն է, այսինքն տարբերություն չկա, թե որ կայքում կորոնեք անհրաժեշտ ինֆորմացիան: Վերահասցեավորումը տվյալ պահին կատարվում է միայն գլխավոր էջի դեպքում: Այսինքն շարունակում են աշխատել https://yandex.ru/maps և մնացած ծառայությունների հասցեները:

Հիշեցնեմ, որ օգոստոսի 23-ին Яндекс ընկերությունը պաշտոնապես հայտնեց, որ «Дзен» և «Новости» ծառայությունները վաճառում է VK-ին և նրանից գնում է սննդի առաքման Delivery Club ծառայությունը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն