Ներկայացվեցին Redmi Note 12, Note 12 Pro և Pro+ սմարթֆոնները (200 ՄՊ տեսախցիկ, 210 Վտ լիցքավորվող մարտկոց և այլն)

Ամսաթիվ

Xiaomi-ի ենթաբրենդ հանդիսացող Redmi ընկերությունը ներկայացրեց Redmi Note 12 սմարթֆոնների շարքը, որոնք նախկան պաշտոնական ներկայացումը արդեն հիթ էին դարձել Չինաստանում: Note 12 շարքը բաղկացած է 4 մոդելներից՝ Redmi Note 12 5G, Note 12 Pro, Note 12 Pro+ և Redmi Note 12 Discovery Edition:

Redmi Note 12 սմարթֆոնն ունի 6.67 դյույմանոց OLED էկրան (120 Հց, FHD+ 2400х1080, 20:9, 1200 նիտ): Սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 4 Gen 1 պրոցեսորով և Adreno 619 գրաֆիկական ադապտերով: Սմարթֆոնի մարտկոցը 5000 մԱժ է, որը լիցքավորվում է 33 Վտ հզորությամբ: 

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկների բլոկը բաղկացած է 48 ՄՊ հիմնական և 2 ՄՊ խորության մոդուլներից: Առջևի տեսախցիկը 8 ՄՊ է: Սմարթֆոնի ներքին հիշողությունը 128/256 ԳԲ է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 4/6/8 ԳԲ: Սմարթֆոնում առկա են USB Type-C, 5G, Wi-Fi 5, Bluetooth 5.1 տեխնոլոգիաները, ինչպես նաև 3,5 մմ բնիկը: Սմարթֆոնները հասանելի են լինելու սպիտակ, սև և կապույտ երանգներով:

Redmi Note 12 Pro սմարթֆոնն ունի 6.67 դյույմանոց OLED էկրան (120 Հց, FHD+ 2400х1080, 20:9, 900 նիտ, Dolby Vision, HDR10+): Սմարթֆոնն աշխատում է 8 միջուկանի MediaTek Dimensity 1080 (2 հատ Cortex-A78 2,6 Գհց և 6 հատ Cortex-A55 2,0 Գհց) պրոցեսորով և Mali G68 գրաֆիկական ադապտերով: Սմարթֆոնի մարտկոցը 5000 մԱժ է , որը լիցքավորվում է 67 Վտ հզորությամբ: 

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկների բլոկը բաղկացած է 50 ՄՊ (Sony IMX766) հիմնական, 8ՄՊ լայնանկյուն  և 2 ՄՊ մակրո մոդուլներից: Առջևի տեսախցիկը 16 ՄՊ է: Սմարթֆոնի ներքին հիշողությունը 128/256 ԳԲ է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 6/8/12 ԳԲ: Սմարթֆոնում առկա են USB Type-C, 5G, Wi-Fi 6, Bluetooth 5.2, NFC տեխնոլոգիաները, ինչպես նաև 3,5 մմ բնիկը: Սմարթֆոնները հասանելի են լինելու սպիտակ, սև, կապույտ և վարդագույն երանգներով:

Redmi Note 12 Pro+ սմարթֆոնն ունի Pro տարբերակի էկրանն ու աշխատում է նույն պրոցեսորով: Մարտկոցը նույնպես 5000 մԱժ է, սակայն լիցքավորվում է 120 Վտ հզորությամբ: Տեսախցիկների հարցում նույնպես կա զգալի տարբերություն: Pro+ տարբերակում տեսախցիկների հիմնական մոդուլը 200 ՄՊ է (Samsung ISOCELL HPX): Առջևի տեսախցիկը 16 ՄՊ է: 

Սմարթֆոնի ներքին հիշողությունը 256 ԳԲ է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 8/12 ԳԲ: Սմարթֆոնում առկա են USB Type-C, 5G, Wi-Fi 6, Bluetooth 5.2, NFC տեխնոլոգիաները, ինչպես նաև 3,5 մմ բնիկը: Սմարթֆոնները հասանելի են լինելու սպիտակ, սև և կապույտ երանգներով: Հասանելի է լինելու նաև երկերանգ Yibo Edition տարբերակը՝ կանաչ և սև գույներով: 

Redmi Note 12 Discovery Edition տարբերակը նույնպես ունի Pro տարբերակի էկրանն ու աշխատում է նույն պրոցեսորով: Սմարթֆոնի մարտկոցը 4300 մԱժ է, որը լիցքավորվում է 210 Վտ հզորությամբ (ամբողջական լիցքավորումը 9 րոպեում): 

Սմարթֆոնում տեղադրված են Pro+ տարբերակի տեսախցիկները: Սմարթֆոնի ներքին հիշողությունը 256 ԳԲ է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 8 ԳԲ: Սմարթֆոնում առկա են USB Type-C, 5G, Wi-Fi 6, Bluetooth 5.2, NFC տեխնոլոգիաները, ինչպես նաև 3,5 մմ բնիկը: Սմարթֆոնները հասանելի են լինելու միայն սև երանգով:

Բոլոր սմարթֆոններն աշխատում են Android 12-ի հիման վրա ստեղծված MIUI 13 ինտերֆեյսով: Սմարթֆոնները պաշտպանված են ջրից ու փոշուց IP53 ստանդարտով: Սմարթֆոնները վաճառվելու են հետևյալ գներով՝


Redmi 12

4/128 ԳԲ - $165

6/128 ԳԲ - $180

8/128 ԳԲ - $205

8/256 ԳԲ - $235

Redmi 12 Pro

6/128 ԳԲ - $235

8/128 ԳԲ - $250

8/256 ԳԲ - $275

12/256 ԳԲ - $305

Redmi 12 Pro+

8/256 ԳԲ - $305

12/256 ԳԲ - $330

Redmi Note 12 Discovery Edition

8/256 ԳԲ - $330

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն