HONOR 70 սմարթֆոնի կողքի հատվածում տեղադրված են ձայնի կարգավորման և սմարթֆոնի միացման/անջատման կոճակները: Մատնահետքի սկաները տեղադրված է էկրանի մեջ: Սմարթֆոնը հնարավոր է նաև արգելափակումից հանել դեմքի միջոցով: Սմարթֆոնի ներքևի հատվածում տեղադրված են USB-C ու SIM քարտի բնիկնեը, ինչպես նաև բարձրախոսը: 3.5 մմ աուդիո բնիկը բացակայում է:
Չնայած մեծ էկրանի չափսին ու մեծ ծավալով մարտկոցին, HONOR 70 սմարթֆոնը բավականին թեթև է ու բարակ: Սմարթֆոնը կշռում է 178 գրամ և ունի 7.91 մմ հաստություն:
HONOR 70 սմարթֆոնի էկրանը OLED էկրանը 6.67 դյույմ է (FHD+ 2400×1080, 20:9, 395 ppi, մինչև 120 Հց, HDR10+, 10-bit) թողունակություն: Սմարթֆոնի էկրանի առավելագույն լուսավորությունը 790 նիտ է: Արևային եղանակին փողոցում օգտագործելու դեպքում սա բավական է սմարթֆոնի էկրանը հստակ տեսնելու համար:
HONOR 70 սմարթֆոնի հետևի հատվածում տեղադրված են երկու մեծ կլորակներ, որոնց մեջ տեղադրված են տեսախցիկները: Առաջին հայացքից մի փոքր անսովոր ու մեծ են թվում այս 2 կլորակները, սակայն դրանք յուրատեսակ ու տարբերվող տեսք են տալիս սմարթֆոնին: Այդ կլորակներում տեղադրված են 54 ՄՊ հիմնական (Sony IMX800, f/1.9), 50 ՄՊ լայնանկյուն (122°, f/2.2) և 2 ՄՊ խորության սենսորները: Առջևի տեսախցիկը 32 ՄՊ է:
Սմարթֆոնի մակրո ռեժիմի համար չկա առանձին սենսոր: Մակրո լուսանկարների համար պատասխանատու է լայնանկյուն սենսորը, որն ավտոմատ միանում է համապատասխան հեռավորության վրա: Սմարթֆոնում բացակայում է տելեֆոտո մոդուլը, այդ պատճառով այստեղ զումի սիրահարները կարող են մի փոքր հիասթափվել:
HONOR 70-ի տեսախցիկներին օգնության է գալիս նաև արհեստական բանականությունն ու ծրագրային ապահովումը, ինչի շնորհիվ բավականին որակյալ ու պայծառ լուսանկարներ են ստացվում: Ներկայացնում եմ իմ կողմից արված մի քանի լուսանկարներ: Ընդհանուր առմամբ նշեմ, որ տեսախցիկները բավականին լավ են նկարում: Ճիշտն ասած գիշերային ռեժիմից շատ բան չէի սպասում այս գնի ու դասի սմարթֆոնի համար, սակայն հաճելիորեն զարմացա տեսնելով արդյունքը:
HONOR 70-ով հնարավոր է միացնել նաև հատուկ ռեժիմ, որտեղ միաժամանակ նկարահանում են ինչպես առջևի, այնպես էլ հետևի տեսախցիկները և արդյունքում ստացվում է մեկ ընդհանուր վիդեո: Սմարթֆոնի տեսախցիկի ծրագրում առկա են մի շարք այլ ռեժիմներ, որոնց թվում է նաև «Սմարթ տեսաֆոկուսը: Վերջինս միացնելու դեպքում կարող եք ձեռքով ֆոկուսը նշել որևէ մարդու վրա և հիմնական տեսահոլովակից բացի կնկարահանվի նաև այդ մարդու վրա կենտրոնացած տեսանյութ:
HONOR 70 սմարթֆոնն աշխատում է 6 նանոմետրանոց Snapdragon 778G+ պրոցեսորով, որը բաղկացած է 8 միջուկներից՝ 1 հատ Cortex-A78 (2,5 Գհց), 3 հատ Cortex-A78 (2.4 Գհց) և 4 հատ Cortex-A55 (1.8 Գհց): Այս պրոցեսորը կարելի է դասել միջին դասի պրոցեսորների առաջատարների շարքին: Սմարթֆոնն աշխատում է բավականին արագ և նույնիսկ խաղերում խնդիրներ չեն նկատվում: Սմարթֆոնում տեղադրված է Adreno 642L գրաֆիկական ադապտեր, որն աշխատում է HONOR GPU Turbo X տեխնոլոգիայով: Սմարտֆոն ունի 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներքին հիշողություն:
HONOR 70 սմարթֆոնի մարտկոցը 4800 մԱժ է, որը լարով լիցքավորվում է 66Վտ հզորությամբ: Ուրախալին այն է, որ այս հզորությամբ լիցքավորման սարքն առկա է սմարթֆոնի տուփի մեջ և կարիք չկա այն առանձին գնելու:
Արագ լիցքավորման տեխնոլոգիայի շնորհիվ սմարթֆոնի մարտկոցի 60%-ը լիցքավորվում է 20 րոպեում: Սմարթֆոնը անլար տարբերակով լիցքավորման հնարավորություն չունի: HONOR 70 Սմարթֆոնն աշխատում է ինչպես 4G, այնպես էլ 5G ցանցում: Սմարթֆոնի մոդուլներից կարելի է առանձնացնել NFC, Wi-Fi 6, Bluetooth 5.2 և տեղորոշման GPS/AGPS/GLONASS/BeiDou/Galileo մոդուլները: Ջրից և փոշուց պաշտպանության ոչ մի IP ստանդարտ նշված չի արտադրողի կողմից: Սմարթֆոնն աշխատում է Android 12-ի հիման վրա ստեղծված Magic UI 6.1 ինտերֆեյսով: HONOR 70-ում առկա են նաև Google-ի բոլոր ծառայությունները (այդ թվում Google Play-ը):