Իլոն Մասկը գնեց Թվիթերը և աշխատանքից ազատեց գործադիր տնօրեններին

Ամսաթիվ

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկին վերջապես հաջողվեց գործարքը ավարտին հասցնել և գնել Թվիթերը 44 միլիարդ դոլարով: Գործարքը կատարելուց հետո նաև Թվիթերում գրել է՝ «Թռչնակն արդեն ազատ է»: Մասկը նաև գովազդատուներին է ուղերձ հղել Թվիթերում, որում նշում է, որ Թվիթերը գնել է ոչ թե գումար վաստակելու համար, այլև մարդկությանը օգնելու համար:

Նշվում է, որ Մասկը անմիջապես աշխատանքից հեռացրել է գործադիր տնօրենին, իրավաբանական և ֆինանսական բաժինների ղեկավարներին: Ընդհանուր առմամբ նրանք ստացել են 88 միլիոն դոլարի փոխհատուցում: Միայն գլխավոր գործադիր տնօրենը ստացել է 38.7 միլիոն դոլար փոխհատուցում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն