JBL-ի նոր անլար ականջակալների քեյսի վրա տեղադրված է էկրան


JBL ընկերությունը ներկայացրեց Tour Pro 2 անլար ականջակալները, որոնց քեյսի վրա տեղադրված է 1,45 դյույմանոց LED էկրան: Այն ցուցադրում է ականջակալների լիցքավորման մակարդակը, ինչպես նաև էկրանի վրա ցուցադրվում են հեռախոսի ծանուցումները: Էկրանի միջոցով հնարավոր է նաև կառավարել երաժշտությունը:

Tour Pro 2 ականջակալներն ունեն աղմուկի ակտիվ խլացման ռեժիմ: Ականջակալները մեկ լիցքավորումով աշխատում են 10 ժամ, իսկ քեյսից լիցքավորվելով՝ 40 ժամ: Tour Pro 2 ականջակալները վաճառվում են 249 դոլարով: