Ներկայացվեցին Xiaomi Smart Band 7 Pro ֆիթնես թևոցները


Xiaomi ընկերությունը ներկայացրեց Smart Band 7 Pro ֆիթնես թևնոցները, որոնք արտաքնապես նման են Redmi Smart Band Pro կամ Honor Band 6 թևնոցներին:

Այս նոր սարքի AMOLED էկրանը 1.64 դյույմ է՝ 280×456 թողունակությամբ (326 ppi): Թևնոցում ներդրված է արտաքին միջավայրի լույսի սենսոր, որով կարգավորվում է էկրանի լուսավորությունը:

Smart Band 7 Pro-ի գլխավոր առանձնահատկություններից է նաև Always On Display գործառույթը, որի շնորհիվ ժամացույցն ու այլ ինֆորմացիա մշտապես ցուցադրվում է էկրանին:

Թևնոցն ունի ավելի քան 180 պաշտոնական ցիֆերբլատներ: Բնականաբար արտաքին տեսքը հնարավոր է փոխել նաև բազմազան ժապավենների միջոցով:

Smart Band 7 Pro թևնոցն ունի նաև ներդրված GPS մոդուլ, ինչը չկա սովորական Mi Band-երում: Թևնոցն աշխատում է նաև Beidou, ГЛОНАСС, Galileo և QZSS համակարգերով: Մնացած մոդուլներից կարելի է առանձնացնել NFC և Bluetooth BLE 5.2-ը:

Smart Band 7 Pro-ի մարտկոցը 235 մԱժ է, ինչը թույլ է տալիս մեկ լիցքավորումով սարքն օգտագործել 12 օր: Թևնոցը 5 АТМ ջրակայուն է:

Smart Band 7 Pro թևնոցը կարողանում է հետևել 117 սպորտային ռեժիմների: Band 7 Pro-ն ունի նմանատիպ թևնոցներին բնորոշ մնացած բոլոր գործառույթները (քնի, սրտի աշխատանքի և արյան մեջ թթվածնի քանակի հետևում և այլն): Smart Band 7 Pro թևնոցը սկզբնական շրջանում վաճառվելու է մոտ 60 դոլարով: