Ներկայացվեցին Xiaomi 12S, Xiaomi 12S Pro և Xiaomi 12S Ultra սմարթֆոնները


Xiaomi 12 ընկերությունը ներկայացրեց նոր 12S սարքի երեք սմարթֆոններ: Xiaomi 12S և 12S Pro մոդելները արտաքնապես նման են Xiaomi 12-ին, իսկ ահա 12S Ultra-ն զգալի տարբերվում է հատկապես տեսախցիկների տեսքով:

Երեք սմարթֆոններն էլ աշխատում են Snapdragon 8+ Gen 1 թոփ պրոցեսորով: Սմարթֆոնների օպերատիվ հիշողությունը 8/12 ԳԲ է, իսկ ներքին հիշոությունը՝ 128/256/512 ԳԲ:

Xiaomi 12S-ի էկրանը 6,28 դյույմ է (FHD+, 419 ppi, 120 Հց), իսկ12S Pro-ինն ու Ultra-ինը՝ 6.73 դյույմ (QHD+, 522 ppi, 1-120 Հց): Բոլոր երեք սմարթֆոնների էկրանները Dolby Vision տեխնոլոգիայով են և ծածկված են Corning Gorilla Glass Victus ապակիով:


Xiaomi 12S-ի մարտկոցը 4500 մԱժ է, որը լարով լիցքավորվում է 67 Վտ-ով, անլար՝ 50 Վտ, հետադարձ անլար՝ 10 Վտ: Xiaomi 12S Pro-ի մարտկոցը 4600 մԱժ է, որը լարով լիցքավորվում է 120 Վտ-ով, անլար՝ 50 Վտ, հետադարձ անլար՝ 10 Վտ: Xiaomi 12S Ultra-ի մարտկոցը 4860 մԱժ է, որը լարով լիցքավորվում է 67 Վտ-ով, անլար՝ 50 Վտ, հետադարձ անլար՝ 10 Վտ:

Xiaomi 12S շարքի բոլոր մոդելներում տեղադրված տեսախցիկները ստեղծվել են Leica ընկերության հետ համագործակցության շրջանակներում: Xiaomi 12S-ի և 12S Pro-ի տեսախցիկների հիմնական մոդուլը 50 ՄՊ Sony IMX707 սենսորն է: Իսկ ահա 12S Ultra-ի գլխավոր մոդուլը 1 դյույմանոց Sony IMX989 սենսոր է:

Այսպիսով Xiaomi 12S-ի տեսախցիկների մոդուլներն են՝ 50 ՄՊ հիմնական, 13 ՄՊ լայնանկյուն, 5 ՄՊ մակրո և 32 ՄՊ առջևի: Xiaomi 12S Pro-ի մոդուլներն են՝ 50 ՄՊ հիմնական, 50 ՄՊ տելեֆոտո, 50 ՄՊ լայնանկյուն և 32 ՄՊ առջևի:
.webp)

Xiaomi 12S Ultra-ի մոդուլներն են՝ 50 ՄՊ հիմնական, 48 ՄՊ տելեֆոտո, 48 ՄՊ լայնանկյուն և 32 ՄՊ առջևի:


Xiaomi 12S Ultra-ի տեսախցիկն ունի 120X թվային զում: Ultra-ի տեսախցիկը թույլ է տալիս նաև նկարել Dolby Vision HDR վիդեո 4K և FullHD թողունակություններով: Հնարավորություն կա նաև նկարել 8K վիդեոներ:

Xiaomi 12S Ultra սմարթֆոնում հետևի հատվածը կաշվից է, իսկ կորպուսը պաշտպանված է ջրից ու փոշուց IP68 ստանդարտով: Սմարթֆոնում տեղադրված է նաև Harman Kardon ստերեոդինամիկներ:

Xiaomi 12S-ում տեղադրված են նաև ֆիրմային Surge P1 և Surge G1 պրոցեսորները, որոնք պատասխանատու են լիցքավորման վերահսկման և մոնիթորինգի համար: Սմարթֆոններում ներդրված է նաև հովացման նոր տեխնոլոգիա:


Xiaomi 12S սմարթֆոնի 8/128ԳԲ տարբերակի գինը 600 դոլար է, 8/128ԳԲ 12S Pro-ինը՝ 700 դոլար, իսկ 8/256 ԳԲ Ultra տարբերակինը՝ 900 դոլար: