Նոր Vivo iQOO 10 Pro սմարթֆոնը լիցքավորվում է ռեկորդային 200 Վտ հզորութամբ (10 րոպե)

Ամսաթիվ

Vivo ընկերությունը Չինաստանում ներկայացրեց նոր iQOO 10 և 10 Pro սմարթֆոնները: iQOO 10 Pro-ն նախևառաջ աչքի է ընկնում 200Վտ հզորթյամբ արագ լիցքավորումով, որը տվյալ պահին առաջինն է աշխարհում: Երկու մոդելներն էլ աշխատում են Snapdragon 8+ Gen 1 պրոցեսորոը հասանելի են 8/12ԳԲ օպերատիվ և մինչև 512 ԳԲ ներքին հիշողություններով:


iQOO 10 Pro տարբերակն ունի 6.78 դյույմանոց AMOLED 2K E5 LTPO 3.0 էկրան (120Հց,3200×1440,HDR10+): Սմարթֆոնների մատնահետքի սկաները տեղադրված է էկրանի տակ: iQOO 10 Pro-ի հետնամասում տեղադրված են 50 ՄՊ Samsung GN5 հիմնական, 50 ՄՊ Samsung JN1 լայնանկյուն և 14.6 ՄՊ Samsung S5K3P9SX տելեֆոտո տեսախցիկները: Առկա է 3X օպտիկական, 40X թվային և OIS ստաբիլիզացիա: Առջևի տեսախցիկը 16 ՄՊ է: 


Սմարթֆոնի մարտկոցը 4700 մԱժ է, որը ինչպես արդեն նշեցի լիցքավորվում է 200 Վտ-ով: Vivo-ն հավաստիացնում է, որ սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորվում է ընդամենը 10 րոպեում: Նշված հզորությամբ լիցքավորման սարքը մտնում է կոմպլեկտի մեջ: Սմարթֆոնը անլար տարբերակով լիցքավորվում է 50 Վտ-ով և ռեվերսիվ 10 Վտ-ով: 


iQOO 10 սմարթֆոնի էկրանը նման է Pro տարբերակին, սակայն այստեղ թողունակությունը FullHD+ է: Այս սմարթֆոնն ունի նաև համեմատաբար թույլ տեսախցիկներ՝ 50 ՄՊ Samsung GN5 հիմնական, 13 ՄՊ լայնանկյուն և 12 ՄՊ տելեֆոտո տեսախցիկ: Այստեղ օպտիկական զումը 2х է: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 16 ՄՊ է: 


iQOO 10 սմարթֆոնի մարտկոցը նույնպես 4700 մԱժ է, սակայն այն լիցքավորվում է 120 Վտ-ով և չունի անլար լիցքավորման հնարավորություն: iQOO 10 Pro սմարթֆոնի 8/256 ԳԲ, 12/256 ԳԲ և 12/512 ԳԲ մոդելները վաճառվելու են համապատասխանաբար $740, $815 և $888-ով: iQOO 10 սմարթֆոնի 8/128 ԳԲ տարբերակը վաճառվելու է $550-ով, իսկ 12/512 ԳԲ տարբերակը՝ $696-ով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն