Raspberry Pi-ն ներկայացրեց Wi-Fi մոդուլով աշխատող 6 դոլարանոց Pico W միկրոսխեման


Paspberry Pi-ն ներկայացրեց Pico W ծրագրավորվող միկրոսխեման, որը տարբերվում է նախորդ տարվա Pico-ից Wi-Fi 802.11n 2.4GHz մոդուլով: Pico-ն ունի երկմիջուկանի ARM Cortex-M0+ պրոցեսոր (133 Մհց), 264 Կբ օպերատիվ հիշողություն և մինչև 16 Մբ արտաքին ֆլեշ հիշողություն: Միկրոսխեմայի վրա տեղադրված նոր Wi-Fi CYW43439 չիպը ներառում է նաև Bluetooth մոդուլ, սակայն այն անջատված է (միգուցե ապագայում միացնեն):

Pico W-ն կարելի է ծրագրավորել MicroPython, C և C++ լեզուներով: Այն հիմնականում օգտագործվում է ուսուցողական նպատակներով կամ օրինակ խելացի տան համակարգ ստեղծելու համար:
Paspberry Pi-ն ներկայացրեց նաև երկու նոր միկրոսխեմաներ՝ Pico H և Pico WH: Դրանք փաստացի հանդիսանում են Pico և Pico W միկրոսխեմաների պատճենները, սակայն ներառում են կոնտակտային կցիչներ:

Paspberry Pi-ն արժի 4 դոլար, Pico H-ը՝ 5 դոլար, Pico W-ն՝ 6 դոլար, իսկ Picow WH-ը՝ 7 դոլար: