Ներկայացվեց Nokia 5710 XpressAudio հեռախոսը, որն ունի ականջակալները լիցքավորելու գրպան

Ամսաթիվ

HMD ընկերությունը ներկայացրեց Nokia 5710 XpressAudio ֆիզիկական կոճակներով հեռախոսը, որն իր մեջ ունի ականջակալները տեղադրելու և լիցքավորելու գրպան: Ականջակալները ներառված են հեռախոսի կոմպլեկտի մեջ: 

Nokia 5710 XpressAudio-ի 1450մԱժ «հանվող» մարտկոցը բավականացնում է 6 ժամ 4G ցանցով խոսելու համար և 20 ժամ անոնիմ ռեժիմի համար (երկու 4G SIM քարտով): Ականջակալները մի լիցքավորումով բավականացնում են 4 ժամ երաժշտություն լսելու և 2.4 ժամ խոսելու համար:

Nokia 5710 XpressAudio հեռախոսն ունի 2.4 դյույմանոց QVGA էկրան և դասական ստեղնաշար: Հեռախոսի վրա տեղադրված է VGA տեսախցիկ: Հեռախոսն աշխատում է Series 30 Plus օպերացիոն համակարգով: Հեռախոսի հիշողությունը հնարավոր է շատացնել մինչև 32 ԳԲ microSD քարտով: Հեռախոսը վաճառվելու է մոտ 90 դոլարով: Հասանելի են լինելու սև/կարմիր և սպիտակ/կարմիր երանգներ:

HMD ընկերությունը ներկայացրեց նաև երկու նոր հեռախոսներ՝ Nokia 8210 4G (1999թ. թողարկված հեռախոսի թարմացված տարբերակը) և Nokia 2660 Flip: Երկու հեռախոսներն էլ վաճառվելու են մոտ 77 դոլարով: 



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն