Instagram-ում հայտնվել է բլոգերների վճարովի կոնտենտը տեսնելու բաժանորդագրություն


Instagram ծառայությունում հայտնվել է նոր բաժանորդագրություն, որը թույլ է տալիս տեսնել բլոգերների վճարովի կոնտենտը: Այսինքն բլոգերները կարող են տեղադրել բացառիկ կոնտենտ հատուկ վճարովի բաժանորդների համար: Բաժանորդագրության սակագինը նույնպես որոշում են բլոգերները՝ 0.99-ից 99.99 դոլար: Բաժանորդագրված օգտատերերը կարող են տեսնել գրառումներ, Reel-ներ, ուղիղ եթերներ, որոնք հասանելի չեն սովորական հետևորդների համար:

Վճարովի կոնտենտին բաժանորդագրվածները նաև հնարավորություն են ստանում մուտք գործ փակ խմբային չաթ, որի անդամ է նաև կոնտենտի հեղինակը: Բաժանորդների անվան դիմաց դրվում է նաև հատուկ մանուշակագույն նշան: Վճարովի կոնտենտը տեղադրվելու է Subscriber Home հատուկ էջում: Որոշ բլոգերներ արդեն միացրել են այս գործառույթը: