Xiaomi-ն թողարկել է 8K թողունակությամբ Box 4S Max սարքը


Xiaomi ընկերությունը Չինաստանի շուկայի համար թողարկել է Box 4S Max սարքը, որն արդեն ունի 8K թողունակություն: Սարքն աշխատում է 4 միջուկանի Amlogic S905X3 պրոցեսորով և Mali-G31 MP2 գրաֆիկական ադապտերով: Սարքի օպերատիվ հիշողությունը 4 ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը՝ 64 ԳԲ:

Սարքը հեռուստացույցին միանում է HDMI 2.1 ինտերֆեյսով: Սարքում ներդրված են Dolby Audio և DTS ձայնային ստանդանտները: Android-ի հիման վրա աշխատող MIUI for TV օպերացիոն համակարգը հնարավոր է կառավարել նաև ձայնով:

Նշեմ, որ սարքում առկա են Google Play-ն ու այլ ծառայությունները: Box 4S Max սարքն արժի մոտ 70 դոլար: Առայժմ գլոբալ տարբերակի մասին ինֆորմացիա չկա: