2022թ. Telegram-ը դասվել է աշխարհում ամենաշատ ներբեռնվող Top 5 հավելվածների շարքում, իսկ ամսական ակտիվ օգտատերերի քանակը ավելի քան 700 միլիոն է: Telegram-ի թիմը որոշել է ներդնել Premium բաժանորդագրությունը, որին միանալու ամսավճարը 4.99$ է: Premium-ի օգտատերերը ստանում են մի շարք առավելություններ և կրկնապատկված ծավալներ: Եկեք տեսնենք, թե ինչ է ներառում Premium բաժանորդագրությունը:
Ավելի մեծ ծավալով ֆայլեր
Տելեգրամում սովորական օգտատերերը կարող են վերբեռնել մինչև 2ԳԲ ծավալով ֆայլեր, իսկ Premium բաժանորդները կարող են վերբեռնել մինչև 4ԳԲ ծավալով ֆայլեր: Նշեմ, որ այստեղ խոսքը մեկ ֆայլի ծավալի մասին է, ոչ թե գումարային: Ոչ Premium բաժանորդները կարող են ներբեռնել Premium բաժանորդների կողմից ուղարկված մեծ ծավալով ֆայլերը:
Արագացված ներբեռնում
Premium օգտատերերը կարող են ներբեռնել ֆոտո, վիդեո և այլ ֆայլեր առավելագույն արագությունով՝ առանց սահմանափակումների: Ֆայլերի ներբեռնման արագությունը կախված է լինելու միայն օգտատիրոջ ինտերնետի արագությունից:
Կրկնակի քիչ սահմանափակումներ
Premium օգտատերերը կարող են հետևել մինչև 1000 ալիքի, հավելվածին կպցնել մինչև 4 օգտահաշիվ, ստեղծել մինչև 20 թղթապանակ, որոնցից յուրաքանչյուրում կտեղավորվի մինչև 200 չաթ: Օգտատերերը կարող են նաև հիմնական ցանկում ամրացնել մինչև 10 չաթ և պահպանել մինչև 10 նախընտրելի ստիկերներ ու մինչև 400 նախընտրելի gif-եր: Պրոֆիլի կենսագրությունում հնարավոր է գրել ավլեի երկար տեքստ: Premium օգտատերերը կարող են նաև իրենց ալիքների և խմբերի համար ստեղծել t.me-ով սկսվող մինչև 20 կարճ հղումներ:
Ձայնային նամակների տեքստային վերծանում
Telegram-ի Premium օգտատերերին հնարավորություն է տրվում ձայնային հաղորդագրությունները դարձնել տեքստ և դրանք լսելու փոխարեն կարդալ:
Յուրահատուկ ստիկերներ
Premium օգտատերերը կարող են ուղարկել տասնյակ ստիկերներ, որոնք ցուցադրվելու են ամբողջ էկրանով: Ընդ որում այդ անիմացիաները ցուցադրվելու են նաև ոչ Premium օգտատերերին:
Յուրահատուկ ռեակցիաներ
Telegram Premium օգտատերերին հասանելի են ավելի քան 10 մոր էմոջիներ, որոնցով կարող են արձագանքել նամակներին: Նոր էմոջիներից են 👌😍❤️🔥💯🤡🌭🐳:
Չաթերը կառավարելու ավելի շատ գործիքներ
Telegram Premium օգտատերերը ստանում են չաթերը կառավարելու ավելի շատ գործիքներ: Օրինակ հնարավոր է ցանկացած թղթապանակ դարձնել գլխավոր և հավելվածը բացելուց միանգամից կբացվի այդ թղթապանակը: Հավելվածի «Конфиденциальность» բաժնում համապատասխան կարգավորումից հետո բաժանորդները կարող են ավտոմատ նոր չաթերը տեղադրել արխիվի մեջ և անջատել դրանց ծանուցումները:
Միշտ ակտիվ վիդեոավատարներ և Premium նշան
Premium բաժանորդների վիդեոավատարները ցուցադրվելու են բոլոր օգտատերերին բոլոր բաժիններում, այդ թվում չաթերի ցուցակում և չաթերում: Նաև Premium բաժանորդների անունների կողքը ցուցարվելու է Premium տարբերանշանը:
Գովազդի անջատում
Ամիսներ առաջ մեծ լսարան ունեցող Տելեգրամ ալիքներում հայտնվել էին տեքստային գովազդներ: Premium բաժանորդները կարող են անջատել այդ գովազդները:
Telegram-ում հայտնվել են նաև մի շարք նոր գործառույթներ, որոնք հասանելի են ոչ միայն Premium բաժանորդների համար: Եկեք տեսնենք, թե ինչ նորույթներ կան:
Խումբ մուտք գործելու հայտ
Խմբերի ադմինիստրատորները կարող են միացնել հայտով խումբ մուտք գործելու գործառույթը, որպեսզի ստուգեն նոր մասնակիցներին խումբ ներս թողնելուց առաջ: Երբ օգտատերը բացի խումբը, ապա կտեսնի «Подать заявку» կոճակը: Ադմինիստրատորները կարող են նամակ գրել հայտ ներկայացնողներին, որպեսզի ներկայացնեն խմբի կանոնները կամ ծանոթանան նոր մասնակցի հետ: Այդ պարագայում հայտ ներկայացնող օգտատերը ծանուցվում է, որ իր հետ կապնվել է հենց խմբի ադմինիստրատորը:
Հաստատված պրոֆիլի տարբերանշան
Հայտնի մարդիկ և կազմակերպությունները կարող են պաշտոնապես հաստատել իրենց խմբերը, ալիքները և բոթերը: Այդ դեպքում անունների կողքը կցուցադրվի հատուկ նշան: Այսուհետև այդ նշանը կցուցադրվի ոչ միայն պրոֆիլներում, որոնման արդյունքներում և չաթերի ցանկում, այլև չաթի վերևի հատվածում: Եթե ունեք հաստատված պրոֆիլ գոնե 2 սոցցանցերում, ապա կարող եք Տելեգրամում հաստատման հայտ ուղարկել այստեղ:
Android-ի վրա չաթերի պարզեցված նախադիտում
Տելեգրամի Անդրոիդ հավելվածում հայտնվել է չաթերի պարզեցված նախադիտման հնարավորություն (ինչպես iOS-ում): Այժմ այդ ռեժիմում հնարավոր է դիտել ամբողջ չաթը: Նշեմ, որ նախադիտման դեպքում չաթը չի նշվի որպես կարդացված: Նախադիտման ռեժիմում հայտնվել են նաև նոր կոճակներ, որոնցով հնարավոր է անջատել չաթի ծանուցումները, նշել որպես կարդացված, ամրացնել կամ ջնջել չաթը: Նախադիտման համար բավական է չաթերի ցանկում սեղմած պահել որևէ չաթի պրոֆիլի լուսանկարի վրա:
macOS-ում անիմացիոն ավատարների գործիք
macOS օպերացիոն համակարգի օգտատերերը կարող են օգտվել անիմացիոն ավատարներ ստեղծող նոր գործիքից: Բավական է միայն ընտրել համապատասխան ստիկերը կամ անիմացիոն էմոջին և հետևի ֆոնը:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊