Ստեղծվել է նեյրոցանց, որով հնարավոր է լուսանկարում փոխել լույսի աղբյուրի ու շողքերի դիրքերը


Adobe-ի, Apple-ի և Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետների կողմից ստեղծվել է OutCast նեյրոցանցը, որը թույլ է տալիս լուսանկարների վրա փոխել լուսյքի աղբյուրի դիրքը: Նեյրոցանցը վերբեռնված լուսանկարից ստանում է եռաչափ մեփինգ և տեղորոշում է լույսի աղբյուրն ու շողքերի դիրքերը: Այնուհետև ալգորիթմը թույլ է տալիս փոխել լույսի ուղղությունը, ինչից հետո ավտոմատ փոխվում են լուսանկարի շողքերը, գույներն ու լուսավորությունը:

OutCast-ի պաշտոնական կայքում այս պահին նեյրոցանցի աշխատանքը կարող եք փորձարկել առաջարկվող լուսանկարների վրա, սակայն ձեր լուսանկարները վերբեռնելու հնարավորություն առայժմ չկա: