iOS 16-ում հնարավոր է ձևափոխել iPhone-ի արգելափակման էկրանը


WWDC 2022 միջոցառման ժամանակ Apple ընկերությունը ցուցադրեց iOS 16 օպերացիոն համակարգի մի շարք նոր գործառույթներ: Այս նոր համակարգի առանցքային փոփոխություններից է արգելափակման էկրանի ձևափոխման հնարավորությունը: Օգտատերերը կարող են փոխել ժամացույցի տառատեսակն ու գույնը, ինչպես նաև էկրանի վրա տեղադրել եղանակի, օրացույցի և այլ հավելվածների վիջեթներ: Ծրագրավորողները WidgetKit-ի միջոցով կարող են ստեղծել իրենց հավելվածների վիջեթները, որոնք կհայտնվեն արգելափակման էկրանի վրա: Նոր ալգորիթմը ճանաչում է նաև լուսանկարի վրա գտնվող գլխավոր օբյեկտը կամ մարդուն և ժամացույցը տեղադրում է հետևի ֆոնին (ստացվում է խորության էֆեկտ):

Հնարավորություն կա ստեղծել և պահպանել արգելափակման էկրանի մի քանի ինտերֆեյսներ և արագ փոխել դրանք: Արգելափակման էկրանի վրա հայտնվել է նաև Live Activity գործառույթը, որն իրենից ներկայացնում է թարմացվող ծանուցման վիջեթ: Օրինակ այս վիջեթով հնարավոր է հետևել սպորտային իրադարձությանը կամ կառավարել աուդիո փլեյերը:

Արգելափակման էկրանի վրա նաև հնարավոր է համակարգել ծանուցումները, որպեսզի դրանք չբաղեցնեն ամբողջ էկրանը:

Ֆոկուսի ռեժիմը հնարավոր է կիրառել նաև արգելափակման էկրանի վրա: Օրինակ աշխատանքային ռեժիմի դեպքում կցուցադրվի այլ դիզայնով էկրան և այլ ինֆորմացիա:
iOS 16-ի բետա տարբերակն արդեն հասանելի է ծրագրավորողների համար, իսկ օգտատերերի համար հասանելի կլինի աշնանը: