Ինչպես լիցքավորել iLookTV-ի հաշվեհամարը և դիտել հազարավոր օնլայն ալիքներ
Բլոգի նախորդ գրառումներում անդրադարձել եմ ինտերնետով հեռուստացույց նայելու մեթոդներին, որոնցից Հայաստանում ամենատարածվածներից է iLookTV-ն (նախկին EdemTV): Նշեմ, որ այս ծառայությունը ամսական 1 դոլարով տրամադրում է IPTV փլեյլիստ, որը ներառում է հազարավոր հեռուստաալիքներ: Այդ փլեյլիստը կարելի է բացել ցանկացած սարքի վրա համապատասխան ծրագրով:
Ցավոք վերջերս Հայաստանից անհնար է դարձել այդ կայքում գրանցվելը, իսկ գրանցված օգտատերերի համար այլևս հնարավոր չի լիցքավորել հաշիվը բանկային քարտով: Գրանցվելու համար բավական է ինտերնետ դիտարկչի վրա տեղադրեք ցանկացած անվճար VPN հավելված և երկիրը ընտրեք օրինակ Ռուսաստան: Օրինակ Google Chrome-ի դեպքում կարող եք օգտագործել Free VPN for Chrome հավելվածը, երկիրը նշեք Ռուսաստան և բացեք iLookTV-ի գրանցվելու էջը: Գրանցումը բարեհաջող կատարելուց հետո կարող եք անջատել հավելվածը և ջնջել: Մուտք գործելու համար VPN-ի կարիք չկա:
Իսկ ինչ վերաբերում է լիցքավորման խնդրին, ապա այստեղ ինչ-ինչ պատճառներով ցուցակից բացակայում են մի շարք վճարման միջոցներ և միակ ընտրությունը կրիպտոարժույթն է: Եթե ունեք Բիթքոին դրամապանակ, ապա պետք է առաջարկվող կրիպտո հաշվեհամարին փոխանցել գումարը: Իսկ Բիթքոին դրամապանակի բացակայության դեպքում պետք է օգտվել այլ կայքերից, որոնք ընդունում են օրինակ MasterCard և փոխարենը տալիս են Բիթքոին: Ես ինքս փորձել եմ BTCBIT.NET կայքը: Գրանցվելուց հետո բացեք Bitcoin գնելու էջը և լրացրեք համապատասխան դաշտերը: Տվյալ պահին նվազագույնը կարող եք գրել 7 դոլար:
Բիթքոին դրամապանակի դաշտում պետք է գրեք iLookTV-ի կողմից տրամադրված հաշվեհամարը:
Նշեմ, որ գումարը iLookTV-ի հաշվեհամարին փոխանցվում է մոտ մեկ ժամվա ընթացքում: Տեղեկացնեմ նաև, որ վերոնշյալ կայքը ծառայության միջնորդավճար է պահում, սակայն այս պարագայում այդքան էլ շատ չի և iLookTV-ն լիցքավորելու միակ ելքն է:
Հիշեցնեմ, որ iLookTV-ի և OttPlayer-ի մասին մանրամասն կարող եք կարդալ իմ նախորդ գրառումներից մեկում: