DALL-E 2 նեյրոցանցը լրացրել է հայտնի կտավներում չերևացող հատվածները
Վերջերս անդրադարձել էի DALL-E 2 նեյրոցանցին, որը կարողանում է նկարագրված տեքստի հիման վրա գեներացնել նկարներ: Պարզվում է, որ այդ նեյրոցանցն ունի նաև մեկ այլ կիրառություն. այն կարողանում է նաև լրացնել նկարները: Վերջերս DALL-E 2-ի կոդերն ունեցող մի քանի օգտատերեր փորձարկել են այս նեյրոցանցը և կիսվել տպավորութուններով: Նախևառաջ DALL-E 2-ի գեներացրել է նկարագրված նկարի 8 տարբերակներ (1024x1024) ընդամենը 1 րոպեում: Օգտատերերը փորձել են նաև DALL-E 2-ի նկարների լրացման գործառույթից և արդյունքն իհարկե ապշեցուցիչ է: Օրինակ DALL-E 2-ը նկարել է Մոնա Լիզայի մարմնի շարունակությունը կամ Այվազովսկու հայտնի կտավում ցուցադրել է կադրից դուրս մնացածը: DALL-E 2-ը կարողանում է նաև օրիգինալ նկարի հիման վրա գեներացնել զանազան տարբերակներ: Եկեք տեսնենք, թե ինչ է նկարել DALL-E 2-ը նկարների լրացման և տարբերակների առաջարկման գործառույթներով:
Օրիգինալ տարբերակը
DALL-E-2 տարբերակները