Apple-ի RoomPlan նոր API-ով հնարավոր է սկանավորել սենյակն ու կահույքը և ստանալ եռաչափ հատակագիծ

Apple ընկերությունը Swift-ում ստեղծել է ARKit-ով աշխատող նոր API, որը կոչվում է RoomPlan: Այն iPhone-ի կամ iPad-ի LiDAR սկաններով և տեսախցիկով սկանավորում է սենյակն ու իրական ժամանակում ստեղծում եռաչափ հատակագիծ:

Հետաքրքիրն այն է, որ այն սկանավորում է նաև կահույքն ու դրա հատկությունները (օրինակ չափս, կոորդինատ և այլն): RoomPlan-ը կարողանում է նաև տարբերել հայելիները, դռները, լուսամուտները և այլն:
Ծրագրավորողները կարող են այն ներդնել RoomPlan-ը իրենց ծրագրերում: Հնարավորություն կա նաև վերջում արտահանել հատակագիծը դեպի Cinema 4D, AutoCAD և այլ ծրագրեր: