Honor X7, X8 և X9 սմարթֆոնների տեխնիկական պարամետրերի և արտաքին տեսքի համեմատություն

Ամսաթիվ

Վերջերս Honor ապրանքանիշը գլոբալ շուկայի համար թողարկեց X շարքի նոր բյուջետային սմարթֆոններ: Քանի որ Honor X8-ին մանրամասն արդեն անդրադարձել ենք, ապա այս անգամ կպարզենք, թե ինչ պարամետրերով են տարբերվում Honor X7, X8 և X9 սմարթֆոնները:

Պրոցեսոր և գրաֆիկական ադապտեր 
Բոլոր երեք մոդելներն աշխատում են 8 միջուկանի Snapdragon 680 4G պրոցեսորով և Adreno 610 գրաֆիկական ադապտերով: Այս երկու պարամետրերով երեք մոդելները հավասար են: 


Օպերատիվ և ներքին հիշողություն 
Honor X7-ն ունի 4/6 ԳԲ օպերատիվ և 128 Գբ ներքին հիշողություն: X8-ն ունի 6 Գբ օպերատիվ և 128 Գբ ներքին հիշողություն: Իսկ ահա X9 մոդելն ունի 4/6/8 Գբ օպերատիվ և 128 Գբ ներքին հիշողություն: Սմարթֆոններում ներդրված վիրտուալ հիշողության տեխնոլոգիան թույլ է տալիս ներքին հիշողության հաշվին ունենալ 2 Գբ ավել օպերատիվ հիշողություն: X7 մոդելն ուն նաև մինչև 512 Գբ microSD քարտ տեղադրելու հնարավորություն, ինչը կարելի է համարել առավելություն մնացած երկուսի նկատմամբ: 


Մարտկոցի ծավալ և լիցքավորման արագություն 
Honor X7-ն ունի 5000 մԱժ մարտկոց, որը լարով լիցաքավորվում է 22.5 Վտ առավելագույն հզորությամբ: Honor X8 մոդելի մարտկոցը 4000 մԱժ է: Այն նույնպես լիցքավորվում է 22.5 Վտ հզորությամբ: Honor X9-ի մարտկոցը 4800 մԱժ մարտկոցը լիցքավորվում է 66Վտ հզորությամբ: 


Բոլոր երեք մոդելներն էլ չեն լիցքավորվում անլար տարբերակով: Երեք մոդելներից ամենաշատ ծավալով մարտկոց ունի X7-ը, սակայն լիցքավորման արագությամբ այդ կատեգորիայում հաղթում է X9-ը: Նշեմ, որ սմարթֆոնների տուփերում առկա են հենց առավելագույն հզորության լիցքավորիչները: 




Տեսախցիկներ 
Honor X7-ի հետնամասում տեղադրված են 4 մոդուլներ՝ 48 ՄՊ (f/1.8) հիմնական + 5 ՄՊ (f/2.2) լայնանկյուն + 2 ՄՊ խորության մոդուլ (f/2.4) + 2 ՄՊ մակրո տեսախցիկ (f/2.4): Honor X7-ի առջևի տեսախցիկը 8 ՄՊ (f/2.0) է: 


Honor X8-ի հետնամասում տեղադրված են 4 մոդուլներ՝ 64 ՄՊ (f/1.8) հիմնական + 5 ՄՊ (f/2.2) լայնանկյուն + 2 ՄՊ խորության մոդուլ (f/2.4) + 2 ՄՊ մակրո տեսախցիկ (f/2.4): Honor X8-ի առջևի տեսախցիկը 16 ՄՊ (f/2.45) է: 


Honor X9-ի հետնամասում տեղադրված են 4 մոդուլներ՝ 64 ՄՊ (f/1.8) հիմնական + 8 ՄՊ (f/2.2) լայնանկյուն + 2 ՄՊ խորության մոդուլ (f/2.4) + 2 ՄՊ մակրո տեսախցիկ (f/2.4): Honor X9-ի առջևի տեսախցիկը 16 ՄՊ (f/2.45) է: 

Տեխնիկական պարամետրերից կարող եք տեսնել, որ X7-ի տեսախցիկը զիջում է X8-ի և X9-ի տեսախցիկներին, որոնք միմյանցից քիչ են տարբերվում: Ներկայացնեմ մի քանի լուսանկարներ, որոնք կատարել եմ այս սմարթֆոնների տեսախցիկներով: 





Բոլոր սմարթֆոնների տեսախցիկներն ունեն 8x թվային զում: Սմարթֆոններում առկա են նկարահանման մի շարք ռեժիմներ՝ գիշերային, լայնանկյուն, սելֆի (բոկե), պրոֆեսիոնալ, պանորամա, սուպեր մակրո և այլն: Սմարթֆոնների առջևի և հետևի տեսախցիկներով հնարավոր է նկարել FullHD վիդեոներ: Սմարթֆոնների առջևի տեսախցիկները նախատեսված են նաև դեմքը 2D-ով սկանավորելու և սմարթֆոններն արգելափակումից հանելու համար: 


Էկրան 
Երեք մոդելներն էլ ունեն IPS էկրան, որոնց չափսերը շատ քիչ են տարբերվում` Honor X7-6.74 դյույմ (720x1600), Honor X8-6.7 դյույմ (1080x2388), Honor X9-6.81 դյույմ (1080x2388): 


Երեք մոդելների էկրանները թարմացվում են 90 Հց հաճախականությամբ: Եթե հաշվի առնենք էկրանի թողունակություն և պիքսելների խտությունը, ապա այստեղ առավելություն ունեն X8 և X9 մոդելները: 


NFC, Bluetooth, Wi-Fi և այլ մոդուլներ 
Շուկայից կախված երեք սմարթֆոններն էլ ունեն NFC մոդուլ: Բոլոր սմարթֆոններն ունեն միևնույն Wi-Fi 802.11 a/b/g/n/ac և նավիգացիոն GPS/GLONASS/BeiDou/Galileo մոդուլները: Honor X7-ում տեղադրված է Bluetooth 5.1 մոդուլ, իսկ մնացած երկուսում՝ Bluetooth 5.0: Սմարթֆոններն աշխատում են երկու SIM քարտերով 4G/LTE ցանցում: Honor X7 և X8 մոդելներն ունեն 3.5մմ ականջակալների բնիկ, իսկ X9-ի ականջակալները միացվում են USB-C բնիկով: Եթե ականջակալները լարով եք միացնում, ապա չեք կարող միաժամանակ լիցքավորել և օգտվել ականջակալներից: Այդ պատճառով ես այստեղ ընտրում եմ 3.5մմ բնիկով տարբերակները: 


Օպերացիոն համակարգ և ծրագրեր 
Բոլոր մոդելները տուփից աշխատում են Magic UI 4.2 ինտերֆեյսով, որը հիմնված է Android 11-ի վրա: Նշեմ նաև, որ Honor X շարքի սմարթֆոնների վրա վերադարձել են Google-ի ծառայությունները (Play Market և այլն): 

Չափսեր, կշիռ և արտաքին տեսք 
Honor X7-ը կշռում է 198 գրամ, X8-ը՝ 177 գրամ, իսկ X9-ը՝ 189 գրամ: Սմարթֆոնների հաստություններն ու չափսերն են՝ 

Honor X7 - 8.62 մմ, 77.19 x 167.59 մմ 
Honor X8 - 7.45 մմ, 74.7 x 163.4 մմ 
Honor X9 - 8.05 մմ, 75.78 x 166.07 մմ 

Երևի արդեն նկատեցիք, որ թվարկվածներից ամենաթեթև, ամենաբարակն ու ամենակոմպակտ մոդելը X8 մոդելն է: Իմ սուբյեկտիվ կարծիքով այս երեք մոդելներից X8-ը առանձնանում է նաև իր գեղեցկությամբ, սակայն ինչպես ասում են ճաշակին ընկեր չկա: 


Ժամանակակից սմարթֆոններում արտաքին տեսքը բնորոշվում է նաև սմարթֆոնների հետևի տեսախցիկների վահանակով և առջևի տեսախցիկի դիրքով: Տվյալ 3 մոդելները նշված վահանակի տեսքով զգալի տարբերվում են: 





Իսկ ինչ վերաբերում է առջևի տեսախցիկի դիրքին ու տեսքին, ապա X7 մոդելում այն տեղադրված է էկրանի վերևի հատվածում «կաթիլի» տեսքով, իսկ մնացած երկու մոդելներում այն տեղադրված է էկրանի վրա գտնվող փոքր անցքի մեջ: 


Մատնահետքի սկաները բոլոր մոդելներում տեղադրված է կողքի հատվածում գտնվող ֆիզիկական կոճակի մեջ: Սմարթֆոնի տեսքի կարևոր բնութագրիչներից է նաև գույնը: Honor X շարքի նշված 3 մոդելները հասանելի են Ocean Blue, Midnight Black և Titanium Silver երանգներով: 

Honor X7, X8 և X9 սմարթֆոնները Հայաստանում կարող եք ձեռք բերել Ucom վաճառասրահներից:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն