Xiaomi-ն ներկայացրեց Mi Band 7 սմարթ ֆիթնես թևնոցը
Xiaomi ընկերությունը ցուցադրեց Mi Band սմարթ ֆիթնես թևնոցի 7-րդ տարբերակը, որն արտաքնապես նման է Mi Band 6-ին: Mi Band 7-ի AMOLED 490×192 էկրանը 1.62 դյույմն է (նախորդինը՝ 1.56), ինչի հաշվին էկրանի օգտագործվող մակերեսը մեծացել է 25%-ով: Թևնոցում առկա է նաև Always On Display ռեժիմ, ինչի շնորհիվ էկրանին միշտ ցուցադրվելու է ժամը կամ այլ ինֆորմացիա:
Mi Band 7-ում շատացել է նաև մարտկոցի ծավալը՝ 125-ից դառնալով 180 մԱժ: Թևնոցում առկա են նմանատիպ սարքերում առկա բոլոր գործառույթները՝ քնի, սրտի աշխատանքի, ակտիվության, արյան մեջ թթվածնի քանակության մոնիթորինգ:
Mi Band 7-ում լավացվել է SpO2-ի մոնիթորինգը: Օրինակ 90%-ից ցածրի դեպքում թևնոցն վիբրացիայի միջոցով տեղեկացնում է օգտատիրոջը: Թևնոցում կա նաև մարզման ծանրաբեռնվածության հաշվիչ, որով կարելի է հաշվել, թե ինչքան է պետք հանգստանալ մարզումը շարունակելու համար: Mi Band 7-ում ներդրված են 120 սպորտային ռեժիմներ:
Mi Band 7-ը թողարկվելու նաև NFC տարբերակով, որով հնարավոր կլինի օրինակ վճարումներ անել: Թևնոցները վաճառվելու են մոտ 40 դոլարով: Վաճառքը կմեկնարկի մայիսի 30-ից: