OnePlus 10 Pro սմարթֆոնը ներկայացվեց եվրոպական շուկայի համար
Ամսաթիվ
OnePlus 10 Pro սմարթֆոնը պաշտոնապես ներկայացվեց եվրոպական շուկայի համար, որը չի տարբերվում չինական տարբերակից: Հիշեցնեմ, որ այս սմարթֆոնը Չինաստանում ներկայացվել էր 2.5 ամիս առաջ:
Սմարթֆոնն ունի 6.7 դյույմանոց AMOLED էկրան (120 Հց), 8 միջուկանի Snapdragon 8 Gen 1 պրոցեսոր, 8/12 ԳԲ ներքին և 128/256/512 ԳԲ օպերատիվ հիշողություն: Սմարթֆոնի մարտկոցը 5000 մԱժ է, որը լարով լիցքավորվում է 80 Վտ հզորությամբ, իսկ անլար տարբերակով՝ 50 Վտ:
OnePlus 10 Pro սմարթֆոնի հետևի հատվածում տեղադրված է 3 մոդուլներից բաղկացած տեսախցիկների համակարգը (48 ՄՊ հիմնական, 8ՄՊ տելեֆոտո, 50 ՄՊ լայնանկյուն): Սմարթֆոնի առջևում տեղադրված է 32 ՄՊ տեսախցիկ: OnePlus 10 Pro սմարթֆոնի բազային տարբերակի գինը 900 եվրո է: