Nvidia Instant NeRF նեյրոցանցը 2D լուսանկարներից գեներացնում է 3D միջավայր (օրինակ հայելու արտացոլանքը)
Վերջերս Nvidia ընկերությունը ներկայացրեց Instant NeRF նեյրոցանցը, որը տարբեր կողմերից արված լուսանկարների և դրանց անկյան մասին ինֆորմացիայի հիման վրա մի քանի վայրկյանում ստանում է եռաչափ մոդել: Նեյրոցանցը նաև լրացնում է անորոշ հատվածներն ու գուշակում լուսավորությունը:
Նշեմ, որ այս նոր տեխնոլոգիայի առավելությունը արագության մեջ է: Նախորդ ալգորիթմները սովորում էին մի քանի օր, իսկ արդյունքը գեներացնում էին մի քանի րոպեում: Այս նոր ալգորիթմը սովորում է 1000 անգամ ավելի արագ և գեներացնում է վայկյանների ընթացքում:
Թվիթերում հայտնվել է նաև ալգորիթմի հետաքրքիր դեմոնստրացիոն վիդեո, որտեղ ցուցադրվում է, թե ինչ տեսք ունեն այս ալգորիթմով սկանավորված սենյակն ու այնտեղ տեղադրված հայելու մեջ արտացոլված օբյեկտները: Տպավորություն է ստեղծվում, որ նկարողը մտնում է եռաչափ հայելու մեջ: Նեյրոցանցը սկանավորել է 134 լուսանկարներ և դրանց հիման վրա ստեղծել է եռաչափ սենյակն ու հայելին՝ լրացնելով անորոշ հատվածները:
Finally accessing Mirror Teleportation and Dimensional Storage superpowers. Look at how the reflection in the mirror has been reconstructed and synthesized - I'm able to get in the reflection! NeRF / Instant-ngp getting out of control.
— Hugues Bruyère (@smallfly) April 10, 2022
#AI #NeRF #synthesis #volumetric pic.twitter.com/2F1nD0UB7U