Алиса-ն սովորել է պատասխանել բջջային զանգերին

«Яндекс» բջջային հավելվածում ներդրված «Алиса» ձայնային օգնականը սովորել է պատասխանել հեռախոսազանգերին ի շնորհիվ նոր Телефонный Ассистент գործառույթի: Եթե օգտատերը չի պատասխանում հեռախոսազանգին 20 վայրկյանի ընթացքում կամ անջատում է, ապա զանգին պատասխանում է «Алиса»-ն: Այս գործառույթն աշխատում է նաև այն դեպքում, եթե բաժանորդն անհասանելի է:
«Алиса»-ն հարցնելու է զանգելու նպատակը, որից հետո զանգի մասին ինֆորմացիան ուղարկելու է «Яндекс», Viber կամ Telegram հավելվածներին: Ապագայում կավելանա նաև WhatsApp-ը: