Windows 11-ի File Explorer-ում ավելացել են թաբեր

Microsoft ընկերությունը ամիսներ առաջ հայտնել էր, որ պատրաստվում է File Explorer-ում ավելացնել թաբեր և ահա վերջապես այս գործառույթը սկսել է հայտնվել Windows 11-ի փորձնական տարբերակներում (Windows 11 22572, feature 34370472):
Եթե օգտագործում եք Windows 10 կամ Windows 11-ի ստաբիլ տարբերակը և ցանկանում եք ունենալ թաբերով File Explorer, ապա կարող եք Windows Store-ից ներբեռնել ոչ պաշտոնական Files App հավելվածը, որն ունի բավականին հագեցած կարգավորումներ և գործառույթներ: